Ֆրանսիայում Սերժ Սարգսյանին դիմավորելու են բողոքի միտինգով
ԱշխարհՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Ֆրանսիայում բնակվող հայերն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել նրա այցելության հետ կապված: Վերջինները պատրաստվում են Սերժ Սարգսյանին դիմավորել բողոքի ակցիայով: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստանի Մեջ Քաղաքական Բանտարկյալների Զորակցության Կոմիտեն». «Հայաստանի նախագահի այցելության կապակցությամբ, Փարիզի նահանգապետարանը միայն այսօր ստանալով նրա այցելության ճանապարհային ուղին, մեզ իրավունք է տվել մեր հանրահավաքն անել 07.03.2017 թվականին երեկոյան 19.00-ին` Մադլեն եկեղեցու առջև: Այսպիսով, բոլորս համախմբվում ենք ու մեր ընդվզումն արտահայտում ՉԸՆՏՐՎԱԾ նախագահի Փարիզ այցելության դեմ»: