Հայերեն

Օդում կախված հարցեր, ահագնացող խնդիրներ, բողոքի անհասցեականություն․ «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ավելի քան մեկ ամիս է, ինչ Արցախն ամբողջապես հայաթափվել է։ Բնական է, որ այդ իրադարձության հետ կապված բազմաթիվ հարցականներ կան, բայց միայն օրերս բողոքի ակցիա տեղի ունեցավ, այն էլ՝ ոչ թե կառավարության, այսինքն՝ գլխավոր մեղավորի աշխատավայրի մոտ, այլ Հայաստանում Արցախի ներկայացուցչության: Նախ՝ ի սկզբանե հասկանալի չէր, թե ինչ որոշակի պահանջներ են դրվում բողոքավորների կողմից և որքանով են դրանք իրատեսական։ Պարզվեց, որ նրանց տարբեր հատվածներ տարբեր պահանջներ ունեն։

Օրինակ՝ բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը նշում էր, թե Արցախցի պաշտոնյաների, բարձրաստիճան զինվորականների գույքը, որ նրանք ձեռք են բերել Հայաստանում, պետք է իրավապահները հատ-հատ ստուգեն։ Ընդ որում, խոսքը ամենաբարձր պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից չարաշահումների ու ապօրինի հարստացման մասին էր, և դա՝ այն դեպքում, երբ բռնագաղթի ենթարկված արցախցիներից շատերը սոցիալապես դժվարին իրավիճակի առաջ են կանգնած։ Եվ բողոքավորների այս խումբը իրենց պատկերացրած ձևերով ձգտում էր հասնել ապօրինի հարստացածների պատժվելուն կամ նրանց կուտակած միջոցները մյուս արցախցիներին բաժանելուն։ Բողոքի դուրս եկած արցախցիների մի մասին էլ, ըստ երևույթին, հետաքրքրում էին այնպիսի հարցեր, թե ովքեր են լուծելու իրենց սոցիալական խնդիրները, իրենց հուզող տարբեր հարցերով ում կարող են դիմել, մանավանդ որ Արցախի օպերատիվ շտաբը դադարեցրել է իր աշխատանքները, ընդհանրապես ի՞նչ է իրենց սպասում, և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Արցախի Հանրապետության լուծարման մասին հրամանագիրը։

Ճիշտ է, ԱՀ նախագահը փորձեց բացատրել, որ իր իսկ ստորագրած հրամանագրով պետությունը չի կարող լուծարվել, մյուս կողմից էլ՝ ներկայացրեց, թե ադրբեջանական ներխուժման սպառնալիքի պայմաններում է հրապարակվել այն, այդուամենայնիվ, արցախցիների հետագա ճակատագրին առնչվող բազմաթիվ թեմաներ մնում են հարցական, և Արցախի գործող իշխանությունները հանրության հետ խոսելու, պարզաբանումներ տալու և առանցքային հարցերում հստակեցումներ մտցնելու խնդիրներ ունեն։ Արցախի ներկայացուցչության մոտ բողոքը ցույց տվեց, որ հավաքվածների շարքում կային նաև ՀՀ իշխանական շրջանակների կողմից ուղղորդված մարդիկ, որոնց խնդիրը Արցախում տեղի ունեցածի մեղավորությունը ՀՀ իշխանությունների դաշտից դեպի Արցախի նոր իշխանությունների դաշտ տեղափոխելն էր, ինչպես նաև զուգահեռ՝ հավաքի ժամանակ բախումներ հրահրելը։

Ի դեպ, վերջին շրջանում շատ է քննարկվում այն թեման, որ եթե բռնագաղթի հետևանքով Հայաստան եկած արցախցիների դժգոհությունները հասունանան, ապա ՀՀ իշխանությունները կարող են խնդիրների առաջ կանգնել, իսկ եթե նրանց հարի նաև հայաստանյան հասարակության՝ իշխանություններից դժգոհ հատվածը, ապա նաև իշխանափոխության հարց կարող է բարձրանալ։ Ուստի, ՀՀ գործող իշխանությունները փորձում են մի կողմից՝ նախօրոք կանխել այդպիսի սցենարը և ամեն ինչ անել, որ արցախցիները պառակտվեն, միասնական դիրքերից հանդես չգան ու կարևոր հիմնահարցերից իրենց ուշադրությունը շեղեն դեպի երկրորդական հարցեր, մյուս կողմից էլ ֆոն ստեղծել, որպեսզի Հայաստանի ղեկավարությանը հեռացնեն պատասխանատվությունից, չնայած որ հենց Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, թե ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ Ալիևն էլ դրանից հետո անցավ կոշտ գործողությունների։

Ավելին, երբ պաշարված Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսվեցին, Փաշինյանն ընդամենը դիտորդի դերում էր: Բռնագաղթից հետո Փաշինյանը գեթ մեկ անգամ չի ընդունել արցախցիներին կամ Արցախի նախագահի հետ չի հանդիպել՝ նրանց հուզող խնդիրները հասկանալու համար, սակայն ջանում է ցույց տալ, թե իր կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում արցախցիներին օգնելու համար։ Երեկ էլ Փաշինյանն ու իր քպականներն այնպիսի պաթոսով էին հայտարարում աջակցության «նոր ծրագրի» մասին, կարծես սեփական գրպանից էին այդ գումարները վճարելու, իսկ արցախցիների խնդիրներն էլ համակարգային լուծումներ էին ստանալու: Իսկ իրականում բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներն ավելի շատ լուծվում են անհատների միջոցով, քան պետության: Եվ պետական համապատասխան մարմինների անկազմակերպվածության, հաճախ անգործության արդյունքում արցախցիները անորոշության մեջ են հայտնվել։

Ավելին, ինչպես նույն Փաշինյանն ասաց, արդեն իսկ մի քանի հազար արցախցի հեռացել է երկրից, ու այս միտումը, ցավոք, պահպանվում է։ Արցախցիների արտագաղթը վկայում է այն մասին, որ իշխանությունները ընդունակ չեն անգամ հարյուր հազար բռնի տեղահանվածների պահել մեր երկրում։ Խորքային առումով նրանք նույնիսկ մոտիվացված էլ չեն, որ արցախցիները մնան, քանի որ որոշ ժամանակ անց Արցախի հարցը կարող է նորից բարձրանալ, իսկ իրենք հազիվ էին ազատվել այդ «բեռից», որպեսզի Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորեն ու «խաղաղության դարաշրջան» բացեն։ Այնինչ, մեր ազգային շահերը պահանջում են արցախցիներին ամեն գնով պահել Հայաստանում, որտեղ պետք է գործի նաև Արցախի կառավարությունը, ապա բարենպաստ պայմանների դեպքում ապահովել այդ մարդկանց վերադարձն իրենց պատկանող տարածքներ, որպեսզի գոնե հայաբնակ տարածքները հակառակորդը չյուրացնի։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ձյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՀայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանԱմեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով Այն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկՆոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովԻշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ Հեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄ Նիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5% «Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էԻտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելու
Ամենադիտված