29-ամյա «plus-size» մոդել Էշլի Գրեմը ամբողջովին մերկացել է / Լուսանկարներ 16+
LifePlus-size մոդել 29-ամյա Էշլի Գրեմը հերթական սկանդալային լուսանկարն է հրապարակել սոցցանցերում: Նա մասնակցել է դիզայներ Պրաբալ Գուրունգի գովազդային արշավին, որի շրջանակներում ամբողջությամբ մերկացել է:
«Շնորհակալություն, որ հագուստ ես պատրաստում բոլոր կանանց համար»,-գրել է Գրեմը:
Մոդելը հագուստի հավածաքուի դեմքը պատահական չի դարձել. դիզայները ստեղծել է plus-size հագուստի հատուկ հավաքածու Lane Bryant ապրանքանիշի համար:
Լուսանկարն արդեն քննարկումների առարկա է դարձել: Օգտատերերի մի մասը կարծում է, որ Էշլին շատ կանացի է և հիանում է նրա խիզախությամբ, իսկ մյուսները կողմնակից են գեղեցկության ընդունված չափանիշներին: