Ադրբեջանը շուրջ 10 մլրդ դոլար է հատկացրել Արցախի համար
ԱշխարհԱդրբեջանը ծրագրում է 2024-2027 թվականներին պետական բյուջեից հատկացնել 13 միլիարդ 682 միլիոն մանաթ (9,8 միլիարդ դոլար՝ ընթացիկ փոխարժեքով)՝ Արցախում և հարակից շրջաններում շինարարական, վերականգնման և վերակառուցման ծրագրերի իրականացման համար, գրում է Interfax-ը։
«2024-2027 թվականներին պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 13 մլրդ 682 մլն մանաթ նախագծերի իրականացման համար։ Ընդհանուր առմամբ, առաջիկա 4 տարիներին նախատեսվում է այդ նպատակներին հատկացնել պետբյուջեի կապիտալ ծախսերի 29,4%-ը»,-ասվում է հրապարակման մեջ։