Թուրքիայում նորից խոսել են «Միջին միջանցքից»
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 25-ին Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, ով մեկնել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել՝ մասնակցելու Global Gateway Forum-ին, հանդիպել է ԵՄ տրանսպորտի հարցերով կոմիսար Ադինա Վալեանին, գրում է Ermenihaber-ը:
Նա անդադարձել է Միջին Ասիայի և Եվրոպայի միջև կայուն տրանսպորտային կապերի մասին հունիսի 30-ին հրապարակված մի զեկույցի, որում Թուրքիան տեղ չի գտել:
Այս կապակցությամբ Ուրալօղլուն ասել է. «Անշուշտ հասկանում եք, որ առանց Թուրքիայի խոսք չի կարող գնալ որևէ Միջին միջանցքից: Ակնհայտ է, որ այս աշխատանքների վերաբերյալ կայացվելիք ներդրումային որոշումները կարիք ունեն այնպես թարմացվելու, որ ներառեն նաև Թուրքիան»: