Լիբանանում հրետակոծության հետևանքով տեղահանվածների թիվը գերազանցել է 50 հազարը
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լիբանանի սահմանամերձ շրջանների բնակավայրերի մեծ մասն ամայացել է իսրայելական բանակի և «Հեզբոլլահի» շիա աշխարհազորայինների միջև շարունակվող հարվածների պատճառով։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Հարավային Լիբանանի քաղաքապետարանների միության ղեկավար, Բուրջ Ռահալի քաղաքապետ Հասան Համուդը։
«Ավելի քան 50 հազար մարդ արդեն մեկնել է, մեծամասնությունը՝ Բեյրութ, Սաիդա, Բաալբեկ և այլ վայրեր»,- ասել է նա։ -Իհարկե, սրանք անօթեւան փախստականներ չեն, ունեն բնակարաններ, հարազատներ, որոնց մոտ կարող են մնալ։ Ինչ վերաբերում է տները կորցրածներին, կամ իսկապես գնալու տեղ չունեցողներին, ապա նրանց թիվը Տյուրի շրջանում 6,5 հազար է, իսկ ամբողջ տարածաշրջանում՝ 19 հազար»։
Քաղաքապետի խոսքով, ով ղեկավարում է Տյուր քաղաքում ճգնաժամային շտաբը, քաղաքապետարանները սերտորեն համագործակցում են Լիբանանի Կարմիր Խաչի և բարեգործական կազմակերպությունների հետ՝ փախստական ընտանիքներին ապահովելու համար անհրաժեշտ ամեն ինչ:
«Դա հեշտ չէ անել տնտեսական բարդ պայմաններում, բայց մենք փորձում ենք», - ասել է Համմուդը: «Հիմա մենք ժամանակավորապես օգտագործում ենք դպրոցները մարդկանց վերաբնակեցնելու համար, ինչը որոշակի անհարմարություններ է ստեղծում, բայց հարավցիները սովոր են դա հանդուրժել, սա առաջին դեպքը չէ, որ տեղի է ունենում նրանց կյանքում»: