Առեղծվածային դեպք` «Արմենիա» բժշկական կենտրոնի հարակից այգում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 14:15-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին, որ իրենց բժշկական կենտորնի այգում տղամարդու դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ամբողջովին մերկ տղամարդու դի, դիակի կողքին էլ հայտնաբերվել են հագուստներ. հավանաբար դրանք պատկանում են մահացածին:
Իրավապահները պարզել են մահացածի ինքնությունը, սակայն այս պահին չեն հրապարակում, որպեսզի հարազատների միջոցով դիակի ճանաչում կատարեն: