Ինչպես Մոսկվան զսպեց Բաքվին. հայցը թափանցել է Հայաստանի «թիկունք»
ԱշխարհԼՐԱԳԻՐ / Մոսկվայում հանդիպել են ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, քննարկելով երկկողմ գործակցության հարցեր: Ռոգոզինը Ռուսաստանում զբաղվում է ռազմարդյունաբերական համալիրի համակարգմամբ, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ Մամեդյարովի հետ Ադրբեջանը քննարկել է Ռուսաստանից սպառազինության նոր խմբաքանակ ձեռք բերելու հարցը:
Այն, որ Ադրբեջանը պատրաստվում է Ռուսաստանից ձեռք բերել ժամանակակից սպառազինության նոր խմբաքանակ, դեռեւս հունվարին հայտարարել էր այդ երկրի նախագահ Ալիեւը:
Զուգադիպությամբ, թե ծրագրված, նախօրեին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին Երեւանում խոսել են նաեւ Ռուսաստանի պաշտոնական պրոպագանդայի երկու առանցքային դեմքերը՝ Դմիտրի Կիսելյովն ու Վլադիմիր Սոլովյովը: Նրանք նոր բան չեն ասել, այլ կրկնել են նախկին բացատրությունը, թե ավելի լավ է, որ Ադրբեջանը զենք գնի Ռուսաստանից, քանի որ Մոսկվան այդպիսով զենքը վաճառում եւ վերահսկում է Ադրբեջանին:
շարունակությունը՝ կայքում