Հայերեն


«Երբ շատ կոտրված եմ լինում, երկնքին եմ նայում, ես երկրի վրա մնացի, իսկ որդիս ինձ երկնքից է նայում». Մանվել Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Հադրութում

Հասարակություն

«Մանվելս ծնվել է 2001 թ. դեկտեմբերի 30- ին, փաստաթղթերում գրել էին 2002 թ. հունվարի 2: Մանվելի մանկության տարիների ուրախություններից մեկը դա էր, միշտ ասում էր, որ ծննդյան երկու օր ունի: Շատ աշխույժ երեխա էր, իր ավտոմեքենաները չէր կոտրում, պտուտակահանով դրանք քանդում էր, ուսումնասիրում, այդ ամբողջ ընթացքից հաճույք ստանում, դա շատ զարմանալի էր իր տարիքի երեխայի համար: Սիրում էր շփվել մարդկանց հետ, անգամ անծանոթ մարդկանց բարևում էր: Երբ մեծ տղա էր՝ 17- 18 տարեկան, մարդկանց բարևում էր ու ժպտալով անցնում, իրեն ասում էի՝ Մանվե՛լ ջան, ամոթ է, «մամ, ի՞նչն է ամոթ»: Բանակ զորակոչվելուց երևի մի երկու ամիս առաջ էր, համավարակի տարածման շրջանը, փողոցով անցնում էինք, և մի մարդու ժպիտով ասաց՝ բարև ձեզ, հարցրեցի՝ տղա՛ ջան, ճանաչո՞ւմ էիր իրեն, «մա՛մ, կյանքն այնքան կարճ է, բարևն էլ Աստծունն է»: Շատ կենսուրախ էր, որքան էլ տխուր լիներ, միևնույնն է, ժպտում էր»,- ասում է Մանվելի մայրիկը՝ տիկին Անահիտը:

Դպրոցի իններորդ դասարանն ավարտելուց հետո Մանվելը ցանկություն հայտնեց Իջևանի պետական քոլեջի ծրագրավորման բաժին ընդունվելու, իսկ հետագայում ուսումը Պետական համալսարանում կամ էլ մեկ այլ բուհում շարունակելու և հանրահայտ ծրագրավորող դառնալու նպատակ ուներ: «Դպրոցական տարիներին շատ էր սիրում պատմություն և աշխարհագրություն առարկաները: Իր համար դրանք յուրահատուկ նշանակություն ունեին: Քոլեջում սովորելու ժամանակ արդեն խորասուզվեց ծրագրավորման հաշվարկների մեջ»: Մայրիկի խոսքով, որդին անսահման կապված էր Իջևանի հետ: «Պապական Ենոքավան գյուղն իր համար մի ուրիշ սրբավայր էր, չնայած այնտեղ չի ապրել: Ամեն անգամ ասում էր՝ երբ բանակից վերադառնամ, իմ համար Ենոքավանում եմ տուն սարքելու: Իր կյանքի երազանքն էր: Երբ Մանվելը զոհվեց, որոշեցինք, որ իր «տունը» պետք է Ենոքավանում լինի»: Մանվելը ոտքի բնածին խնդիր ուներ, բավականին երկար բուժումների, իսկ վեց տարեկանում՝ բարդ վիրահատության միջով է անցել: Մինչև 17 տարեկանը Մանվելն ազատված էր բանակից, համարվում էր «ոչ պիտանի ծառայության»:

«Երբ դարձավ 18 տարեկան և արդեն վերջին ստուգումները պետք է անցներ, Մանվելն ասաց՝ երկու տարի ծառայությունն ի՞նչ է, որ ամբողջ կյանքում «ոչ պիտանի ծառայության» պիտակով ապրեմ: Եկանք Երևան, ինքս եմ բժշկին խնդրել, որպեսզի Մանվելին սահմանափակումով թույլատրվի ծառայել: Մանվելն ասում էր՝ մամա՛, համազգեստ ես հագնում, ծառայում, ես էլ պիտի ծառայեմ: Վեց տարի ծառայել եմ, ծառայությունն ինձ համար մի ուրիշ կյանք էր, գիտես, որ քո հայրենիքի ու զինվորի համար կարևոր բան ես անում: Համարում էի, որ ծառայությունը շատ կարևոր է տղայի կյանքում, տղան պետք է ծառայի, այնպես արեցի, որ Մանվելը գնա բանակ: Իմ որոշման ընդունման հարցում դեր խաղաց նաև այն, որ նա իր որոշումից հետ չէր կանգնի: Այդ որոշումը միասին կայացրեցինք: Հիմա ցավոտ է այս մասին խոսելը, բայց երևի թե ճակատագիր էր, կյանքի հունն ու ընթացքն էր»: Մանվելը ծառայության է զորակոչվում 2020 թ. հուլիսի 29-ին Արցախի Հանրապետություն՝ Ջրական:

«Քոլեջում սովորելու տարիներին իրենց տարել էին Շուշի՝ արևային ջեռուցման համակարգեր սովորելու: Շրջել էին Արցախում, եղել Շուշիում, Ստեփանակերտում, Դադիվանքում և այլուր: Երբ վերադարձավ, ասաց՝ Արցախն իմ տունն է: Դեդոբաբոյի մոտ նկարվել էր, իր դասախոսներից մեկին էլ ասել էր՝ սա ես եմ իմ տատիի ու պապիի հետ, նրանք դեռ իմ մասին կլսեն: Իրեն արգելվում էր զինվորական կոշիկներ հագնել: Երբ զորամասում իմացել էին իր խնդրի մասին, սպաներից մեկը զանգահարեց ինձ՝ լինելով զինծառայող, ինչպե՞ս եք թույլ տվել, որ ձեր երեխան զորակոչվի բանակ: Բացատրեցի ամեն ինչ: Իրեն չէին թողնում, որ կոշիկներ հագնի, նույնիսկ պատերազմի օրերին եղել է ռեզինե հողաթափերով»: Սկսվեց պատերազմը: Հոկտեմբերի 4-ի երեկոյան Մանվելին և տղաներին Ջրականից տեղափոխել էին Հադրութ: Հոկտեմբերի 8-ի երեկոյան տարել էին Հադրութի Այգեստան և Նորաշեն գյուղերի մոտ գտնվող հատված:

«Այնտեղ շրջափակման մեջ են եղել, մի խումբ տղաների հետ մնացել են, որ մյուսները կարողանան դուրս գալ ու փրկվել: Իսկ Մանվելն ու ընկերները հայտնվել են հակառակորդի հատուկ դիվերսիոն խմբի դեմդիմաց: Հոկտեմբերի 8-ին եմ իր հետ խոսել վերջին անգամ: Այդ ժամանակ ավագ որդիս էլ պայմանագրային զինծառայող էր, ես ևս ծառայում էի: Ինձ զորամասում ասացին, որ կարող են Մանվելին դուրս բերել այնտեղից, քանի որ ոտքի խնդիր ունի: Իրեն ասացի՝ Մանվե՛լ ջան, ասում են, որ վիճակը լարված է, մարդ կա, ասեմ, քեզ հանեն այդտեղից: Շատ վիրավորվեց իմ խոսքերից: Հարցրեց՝ մա՛մ, գործի տե՞ղն ես, պատասխանեցի՝ հա, «մա՛մ, հագիդ զինվորական համազգեստ է, չէ՞», հասկացա, թե ինչ նկատի ունի: «Մա՛մ, ո՞նց կարող եմ իմ ընկերներին թողնել, մա՛մ, գիտե՞ս, թե ինչ է կատարվում, դժոխք է, ընկերոջը թողնելն ամենավերջին ստոր քայլն է, ի՞նչ կմտածեն իմ մասին»: Ու անջատեց հեռախոսը: Բայց հետո էլի զանգեց, ասացի՝ կներես, Մանվե՛լ ջան, մամա եմ, ասաց՝ «հասկանում եմ քեզ, մա՛մ ջան»»: Մանվելն ու ընկերները զոհվել են հոկտեմբերի 9-ին: Մայրիկը մտովի տեղափոխվում է այն օրեր, երբ զրուցել է որդու հետ:

«Օգոստոսն էր, ծառայությունից եկել էի, շատ հոգնած էի, Մանվելս զանգեց՝ ի՞նչ կա, մա՛մ, ի՞նչ ես անում, ոնց որ տրամադրություն չունես: Դրական պատասխան տվեցի: Ինձ առաջարկեց տանից դուրս գալ ու նայել երկնքին: «Ի՞նչ եղանակ է ձեզ մոտ»,-հարցրեց: Ասացի՝ պարզ, կապույտ երկինք է, արև: Արձագանքեց՝ մեզ մոտ էլ է պարզ երկինք, մա՛մ, նույն երկինքն ենք տեսնում, նույն երկնքի տակ ենք, հեռավորությունը կապ չունի: Հիմա, երբ շատ կոտրված եմ լինում, դուրս եմ գալիս տանից ու երկնքին նայում, մտածում, որ ես երկրի վրա մնացի, իսկ ինքն ինձ երկնքից է նայում: Այն ժամանակ երկինքն էր կապում մեզ, հիմա ինքն է երկնքից նայում մեզ: Երազանքներ ուներ: Երբ պետք է զորակոչվեր, ինչ-որ բան ծրագրելու հետ կապված ասում էր՝ բանակից կգամ, այն ժամանակ կորոշենք: Ոչինչ չպլանավորեց, երևի ներքին մի ձայն իրեն ստիպեց, որ ծրագրեր չկազմի: Սիրում էր նվերներ տալ, ծաղիկներ նվիրել, հիմա ես եմ իր ընկերներին, մտերիմներին և ուսուցչուհիներին պարբերաբար ծաղիկներ նվիրում»:

Հետո կրկին տեղափոխվում է որդու անմահանալու օր: «Հոկտեմբերի 8-ի երեկոյան, երբ խոսում էինք, ասաց, որ ամեն ինչ կարգին է, իրենց նորմալ տեղ են տանելու՝ մա՛մ, ինձնով երդվիր, ասա՝ ինչ էլ լինի, ժպտալու եմ: Սկզբում չէի ուզում, բայց երդվեցի, հետո էլ ասաց՝ երդվիր, որ ինչ էլ լինի, պինդ ես լինելու: Երևի թե գիտեր՝ ուր են գնում: Ես էլ իրենից երդում խնդրեցի, որ էլի է զանգելու: Կիսածիծաղելով երդվեց, որ հենց ստացվեց, զանգելու է: Լուսադեմին՝ ժամը չորս անց կես, վեր թռա քնից: Ասում են, որ դա Մանվելի զոհվելու ժամն է: Երեք տարի անց էլ ամեն գիշեր նույն ժամին արթնանում եմ անկախ իմ ցանկությունից»:

Մանվելը տուն է «վերադարձել» զոհվելուց երկու ամիս անց: «Սեպտեմբերի 23-ին գնացել էի իր մոտ Ջրական, ներքին մի ձայն ստիպեց Իջևանից հասնել այնտեղ: Երկու օր իր կողքին եմ եղել, տեսել իր ոգևորվածությունը: Արցախն իր համար ուրիշ նշանակություն ուներ: Ինձ համար մեծ ցավ է, որ այնտեղ, որտեղ մնացին երեխայիս ոտքերը, արդեն Ադրբեջան է: Հույս ունեի, որ Հադրութը մերն է լինելու, և այնտեղ ծնկաչոք աղոթելու եմ իմ Մանվելի հոգու հանգստության համար, հիմա այդ հույսս էլ կորցրեցի: Ամեն ծնող կցանկանար գոնե մեկ անգամ հպվել Արցախի հողին: Երբ շատ եմ հուզվում, նեղվում, կռիվ տալիս, երազիս Մանվելիս եմ տեսնում՝ ախր ի՞նչ է եղել, մամա՛ ջան, ես շատ լավ եմ: Մանվելիս խոստացել էի, որ պետք է պինդ լինեմ, ժպտամ, երբ անգամ լացում եմ, ժպիտով եմ լացում: Չի կարելի կոտրվել, Մանվելս չէր ցանկանա ինձ կոտրված ու թույլ տեսնել, միշտ ասում էր՝ տանել չեմ կարողանում, երբ տխուր ու կոտրված ես: Մտածում եմ, որ ինքը կա, նայում է ինձ, ու անում այնպես, ինչպես ինքը կուզեր: Կռիվ եմ տալիս, պայքարում: Աստված տա, որ խաղաղություն լինի մեր Հայաստանում, այն, ինչ տեսել ենք, էլ չտեսնենք, գուցե մի օր էլ մեր արցախցիները կարողանան տուն վերադառնալ: Վերջինն, ավաղ, երազանքի ժանրից է, բայց առանց երազանքի և հույսի ապրելն անկարելի է»:

Հ. Գ. - Մանվել Գալստյանը Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Ենոքավանի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ուժեղ խաղաղությունը կլինի միայն այն դեպքում, երբ հակառակորդը տեսնի քո հնարավորությունները. Ուժեղ ՀայաստանՍևաստոպոլում բազմահարկ շենքում պայթյունի հետևանքով կան զnհեր և վիրավnրներ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո ՆավֆալինՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը` Փաշինյանի կողմից զենք գնելու մասինՊետք է վերականգնենք սոցիալական արդարությունը․ Ավետիք Չալաբյան Ստոմատոլոգիական ծառայությունները պետք է ներառվեն առողջության ապահովագրության մեջ․ Հրայր Կամենդատյան8700 երեխաներ զրկվելու են իրենց բնակավայրում դպրոց հաճախելու հնարավորությունից․ Ատոմ Մխիթարյան Հայ ժողովրդի արթնացումը սկսված է, ոչ ոք չի կարող այն կասեցնել․ Արսեն ԳրիգորյանՆարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկացի աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո Նավֆալին (տեսանյութ)Փաշինյանը պատգամավորներին հանձնարարել է անցնել կոշտ հարձակման ընդդիմության դեմ Սահմանադրության մեջ միակողմանի փոփոխություններ անելն Ադրբեջանի և այսօրվա իշխանության գերնպատակն է, ինչն աղետալի հետևանքներ կարող է ունենալ մեր պետության համար․ «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության անդամ Անեկդոտ Նիկոլի զենքի մասին. Արշակ Կարապետյան Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Երևանի մամուլի շենքն այլևս մամուլինը չէ Ի՞նչ էր փնտրում Փաշինյանը Պուտինի հետ զրույցում Փաշինյա՛ն, Արթուր Ավանեսյանը քեզ կսովորեցնի՝ ինչպես պաշտպանել ձյունածածկ տարածքը Արդեն երկար ժամանակ է՝ Հայաստանում քաղաքականությունը փոխվել է, և այլևս չի օգտագործվում «բռնի տեղահանված» ձևակերպումը. Էդմոն ՄարուքյանԱմենաանարդյունավետ խորհրդարանը՝ ըստ պաշտոնական թվերի Ահաբեկելով ստիպելու են ընտրել. Աննա Կոստանյան Սոցիալական ծրագիր. զանգվածային սպորտ. Հրայր ԿամենդատյանRedwire ընկերությունը ներկայացրել է նոր ELSA արևային վահանակը զանգվածային արբանյակային արտադրության համար Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է` ըստ Global Finance ամսագրի ՀԷՑ-ը չի ծառայելու ՔՊ-ին. Վարդան ԱլոյանԽաղաղություն մեր տարածաշրջանում կարող է լինել, եթե Հայաստանը կանգնի Ռուսաստանի կողքին. Մհեր ԱվետիսյանԱրցախի վերահայացումը. վտա՞նգ թե՞ անվտանգություն. Աննա Կոստանյան Մեր ժողովուրդը ուզում է խաղաղություն, բայց կայուն, երկարատև ու երաշխավորված. Արթուր ՄիքայելյանԱյն մասին, թե ինչու Ալիևը այլևս իրական հնարավորություն չունի իր կամքը Հայաստանին պարտադրելու. Ավետիք ՉալաբյանՀայաստանի դեմ պատերազմ կարող է լինել միայն մեկ դեպքում. Վահե Հովհաննիսյան Հայաստանը վախի և պրագմատիզմի միջև. Տիգրան Դումիկյան Անվտանգություն՝ տնտեսության հիմքի վրա․ «Ուժեղ Հայաստան»-ի առաջարկած ուղին Խաղաղության պատրանքը և անվտանգության ճգնաժամը Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից Արևելք, թե Արևմուտք. մենք պետք է որոշենք՝ ուզում ենք ունենալ պետությո՞ւն, թե՞ պարզապես դրա արտաքին տեսքը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխանությանը». «Փաստ» Երբ հողը փախչում է ոտքերի տակից. «Փաստ» «Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլ յացիան. «Փաստ» Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են սննդի մեջ «քարուերկաթ» գտնելու մասին «ահազանգերը». «Փաստ» Սպառնալիք հայ ժողովրդի ազգային ինքնության համար. «Փաստ» IDBank-ը զգուշացնում է հեռավար աշխատանքի անվան տակ թաքնված զեղծարարությունների մասինԼոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը. Մենուա ՍողոմոնյանԱղետաբեր պատերազմի սպառնալիք և Արցախի էթնիկ զտման ջնջում. Փաշինյանը կատարում է Ալիևի պահանջները. Էդմոն ՄարուքյանԴավիթբեկում էինք, գյուղ, որ տեսել է պատերազմ, ավերածություններ. Արթուր ՄիքայելյանԱնուշ Միրզոյանը միացել է ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական թիմին՝ «Ուժեղ Հայաստանին»Մենք բերելու ենք ուժեղ դիվանագիտություն, իրական խաղաղություն և բացառելու ենք միակողմանի զիջումները. Գոհար Ղումաշյան«ԱրտՔոմփանի» կառուցապատող ընկերությունը նոր անակնկալներ է պատրաստել TOON EXPO-ի այցելուների համար Վերջապես կան մարդիկ, որոնց կարող ենք վստահել մեր երեխաների անվտանգությունը, մենք այլևս թույլ չենք լինի․ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունՍուտ և անհիմն հրապարակում՝ Իվետա Տոնոյանի արձագանքը Վահե Մակարյանի հոդվածին«Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիր«Մեծ քաղաքականություն». երրորդ էպիզոդը՝ վաղը
Ամենադիտված