Հայերեն

Սուրիկ Խաչատրյանի օրոք Գորիսը լքած գործարարը վերադարձել է ու վերականգնել իր բիզնեսը

Տնտեսություն

Գորիսում երկար տարիներ գործարարությամբ զբաղվող, ԳԱՄՄԱ գործարանի տնօրեն Տիգրան Կարապետյանը, ով վերջին տարիներին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պատճառով դադարեցրել էր իր բիզնեսն ու հեռացել Հայաստանից, մարզպետի հրաժարականից հետո վերադարձել է հայրենի Գորիս ու վերականգնել իր գործունեությունը։ Ավելին, երկու նոր նախագիծ են մշակել և առաջիկայում զբաղվելու են դրանք կյանքի կոչելու գործով։

«Վարչապետ Կարեն Կարապետյանի գալուց հետո մեր աշխատանքները վերսկսվել են։ Այս պահին էլ մեր ընկերությունն աշխատում է, 70 աշխատող ունենք։ Բացի այդ, երկու նոր պրոյեկտ ունենք, որոնք մշակել ենք մի քանի ուղղություններով, այդ թվում և պաշտպանական՝ պաշտպանության նախարարության հետ ենք համագործակցելու արդյունաբերության ոլորտում, բայց այս մասով փակագծերը բացելու իրավունք չունեմ։ Ամեն դեպքում մենք մեր պրոյեկտները սկսել ենք, երկու ռուսական ընկերությունների հետ բանակցություններ ենք վարում նոր արտադրատեսակ բերելու համար, որից մեկը ռազմարդյունաբերությանն է վերաբերում, մյուսը՝ քաղաքացիական նշանակություն ունի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գործարարը՝ հավելելով որ վարչապետի գալուց հետո բիզնես-մթնոլորտը էականորեն փոփոխվել է, և բոլոր պայմանները կան Հայաստանում բիզնես սկսելու և աշխատելու համար։

Տիգրան Կարապետյանը չթաքցրեց, որ բիզնես սկսելու համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել հենց Սուրիկ Խաչատրյանի հեռանալուց հետո, մթնոլորտը մաքրվել է։ «Մեծ հաշվով վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումով և հայտնի փոփոխությամբ մթնոլորտը փոխվեց։ Այո, այլևս նախկին խանգարող հանգամանքները չկան»,- հավելեց գործարարը։

Իսկապե՞ս թուլացել է Սուրիկ Խաչատրյանի ազդեցությունը Գորիսում, առաջվա վախի մթնոլորտն իսկապե՞ս չկա՝ հարցրինք Կարապետյանից։ «Միանշանակ փոփոխություն կա։ Գորիսում շրջելով՝ այլևս չկա այդ վախի մթնոլորտը։ Միանշանակ փոփոխություն զգացվում է»,- ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Տիգրան Կարապետյանը 2014-ին մասնակցում էր Գորիսի քաղաքապետի ընտրություններին, սակայն հայտնի պատճառներով նա ընտրապայքարի կեսից հանեց իր թեկնածությունը։ Այնուհետև էլ ավելի սրվեցին նրանց հարաբերությունները, երբ Սուրիկ Խաչատրյանի որդին իր ազգականների ու ընկերների հետ Սդղի գյոլ կոչվող տարածքում դաժան ծեծի էր ենթարկել Զաքարյան եղբայրներին, որոնցից մեկը ծեծի հետևանքով կորցրել էր աչքը։ Զաքարյանները Տիգրան Կարապետյանի մտերիմներն էին, և վերջինս համարում էր, որ այդ ծեծը ուղղակիորեն մեսիջ է՝ ուղղված իրեն։ Այդ դեպքերից հետո Տիգրան Կարապետյանը մեկ անգամ էլ հարցաքննվեց Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով, որից հետո գործարարը տևական ժամանակ Հայաստանում չէր։

Իսկ հիմա, երբ այլևս Սյունիքի մարզը ու հատկապես Գորիս քաղաքը ազատագրված է Սուրիկ Խաչատրյանի ազդեցությունից ու նրա հովանավորած կրիմինալ մթնոլորտից, գործարարները վերադառնում են և սկսում իրենց կիսատ թողած գործը։

Ի դեպ, Տիգրան Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքականությամբ ևս հետաքրքրվում է, ներգրավված է նաև այս ընտրական պրոցեսներին։ Սատարում է Գորիսում առաջադրված գործարար Առուշան Առուշանյանին։

Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան
Ամենադիտված