Ողբերգական ավտովթար՝ Երևանում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 06:30-ի սահմաններում Ռիգայի և Սլավիկ Չիլոյան փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Արման Դավթյանի վարած Toyota Camry մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Վլադմիրի Գալստյանի վարած Mazda 6 մակնիշի և Երևանի բնակիչ 58-ամյա Պավել Գասպարյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու նրա ուղևորը, Երևանի բնակիչ 47-ամյա Քրիստինե Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Մինչ քննչական խումբը տեղում աշխատում էր, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնում են, որ վիրավոր Քրիստինե Պ.-ն գիտակցության չգալով մահացել է:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Toyota-ի վարորդ Ա. Դավթյանը եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան: