Մանրամասներ՝ վթարային վայրէջք կատարած ինքնաթիռի մասին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվա-Բիշքեկ չվերթը կատարող ինքնաթիռը վայրէջք է կատարել Սամարայում տեխնիկական պատճառով, տեղեկացրել են Պրիվոլժիեի տրանսպորտի դատախազության մամուլի ծառայությունում։
Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 28-ին Սամարայի օդանավակայանում տեխնիկական պատճառով վայրէջք է կատարել Մոսկվայից Բիշքեկ թռչող ինքնաթիռը։ Տուժածներ չկան։ Օդանավակայանի տեխնիկական ծառայությունները ստուգում են ինքնաթիռը։
«Ինքնաթիռում 190 ուղեւոր կար եւ անձնակազմի անդամները։ Տրանսպորտի դատախազությունը վերահսկում է չվերթի ուղեւորների իրավունքների պաշտպանությունը երթուղով թռիչքի շարունակմանն սպասելիս, եթե արձագանքման անհրաժեշտություն լինի»,- տեղեկացրել են վերահսկող գերատեսչությունում։