«Ռոստով»-ը հաղթեց «Լոկոմոտիվ»-ին. Բայրամյանը և Տիկնիզյանը մասնակցեցին խաղին
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամներ Խորեն Բայրամյանը և Նաիր Տիկնիզյանը մասնակցեցին «Ռոստով»-«Լոկոմոտիվ» խաղին:
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրում «Ռոստով»-ը սեփական հարկի տակ ընդունելով «Լոկոմոտիվ»-ին` առավելության հասավ նվազագույն հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին, իսկ Խորեն Բայրամյանը «Ռոստով»-ի կազմում փոխարինման դուրս եկավ 56-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Լոկոմոտիվ»-ը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 5-րդն է, իսկ «Ռոստով»-ը` 9-րդը: