Ի՞նչ նպատակով են ռուսական մեդիայի գորշ կարդինալները ժամանել Հայաստան
ՔաղաքականությունԵրեկ լրագրողների հետ են հանդիպել «Ռուսաստանն այսօր» գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովն ու հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը: Նրանց այցը թեև կապված է Գրիբոյեդով ակումբի հերթական նիստի հետ, սակայն, կարծիքներ կան, որ այդ մարդկանց այստեղ գտնվելը պատահական չէ, և Մոսկվայի կողմից հատուկ առաքելությամբ են ուղարկված:
Այս թեմայի շրջանակում MAMUL.am-ը զրուցել է քաղաքագետ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հետ:
- Պարոն Պապյան, ըստ Ձեզ` իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում Կիսելյովի և Սոլովյովի այցը Հայաստան:
- Գրիբոյեդով ակումբի գործունեությունը միշտ էլ մի նպատակ է ունեցել` հայ հասարակության մեջ փորձել տրամադրություններ առաջացնել առ այն, որ ինչ-որ անում է Ռուսաստանը և ինչը դատապարտվում է ՀՀ հասարակության կողմից, միևնույն է, արվում է հանուն Հայաստանի և հանուն հայ-ռուսական բարեկամության: Ակնհայտ է, որ ռուսները զգում են, որ իրենց գործունեությունը հասարակության մեջ բացասական վերաբերմունք է ձևավորում Ռուսաստանի նկատմամբ: Այն, որ իրենք ասում են Հայաստանում ինչ-որ ուժեր հակառուսական տրամադրություններ են ստեղծում, դա սուտ է: Այդ «ինչ-որ ուժերը» դա մի ուժ է, ինքը` Ռուսաստանն է, որն իր գործունեությամբ նման տրամադրություններ է ստեղծում. այսինքն` տրամադրությունները պարապ տեղը չեն լինում: Հանդիպման ընթացքում, բնականաբար, իրենք անդրադարձան այնպիսի կարևոր հարցի, ինչպիսին է զենքի վաճառքն Ադրբեջանին, ինչը ոչ միայն հակահայկական գործունեություն է, այլ թշնամանք Հայաստանի ղեմ:
շարունակությունը՝ կայքում