2024 թվականի մայիսից Բեռլին-Երևան ուղիղ չվերթ կիրականացվի
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2024թ. մայիսի վերջից կգործի Բեռլինից Երևան և հակառակ ուղղությամբ ուղիղ չվերթ: Այս մասին տեղեկանում ենք Գերմանիայում Հայաստանի դեսպանությունից։
«Բեռլինի Ներկայացուցիչների պալատի անդամ, պրոֆ. դոկտ. Մարտին Պեցոլդի և Միքայել Մինասյանի (Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա) հետ միասին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում բազմաթիվ քննարկումներ է ունեցել Eurowings-ի հետ և աշխատանք տարել, որպեսզի այս թռիչքային ուղին ներառվի ամառային չվերթների ցանկում: Ուրախ ենք հայտնել, որ քննարկումների արդյունքը դրական է:
Սա հնարավորություն կտա Հայաստանին կրկին ավելի տեսանելի դառնալ Բեռլինի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար, իսկ ուղիղ չվերթը անշուշտ կամրապնդի տնտեսական և սոցիալական կապերը։ Այսօրվանից թռիչքներ արդեն կարելի է ամրագրել 2024թ. մայիսի 31-ի և ավելի ուշ ամսաթվի համար հետևյալ հղումով»,- ասված է հաղորդագրության մեջ։