Հայաստանի պատանեկան հավաքականը 100 տոկոսանոց արդյունքով եզրափակիչում է
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի պատանեկան հավաքականը 100 տոկոսանոց արդյունքով եզրափակիչում է, հայտնում են Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից:
՛՛Երևանում կայանալիք աշխարհի պատանեկան առաջնության նախապատրաստական փուլի շրջանակում Աշիկ Գրիգորյանի գլխավորած հավաքականը Վրաստանի Փոթի քաղաքում մասնակցում է միջազգային մրցաշարի։ Մեր բոլոր բռնցքամարտիկները գեղեցիկ հաղթանակներ են տոնել և եզրափակիչի բոլոր 13 քաշային կարգերում Հայաստանը կունենա ներկայացուցիչ։
Հիշեցնենք, որ պատանիների աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 22-ին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ: