Երևանում ապամոնտաժվել է 14 բենզալցակայան. Տիգրան Ավինյան (տեսանյութ)
ՔաղաքականությունԵրևանում ապամոնտաժվել է 14 բենզալցակայան․ այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
«Մենք երբ բենզալցակայանը ապամոնտաժում ենք, առաջին բանը, որ անում ենք, անվտանգության հարցը լուծելն է, որովհետև Երևանում, օրինակ, տան կողքը կարող էր աշխատել բենզալցակայան: Երևանի կենտրոնում 5 բենզալցակայան կար, որոնք ապամոնտաժվել են: Իրականացվում է տրամաբանական և ողջունելի աշխատանք: Այս խստությունը շարունակելու ենք պահպանել, որովհետև տասնամյակների ընթացքում, Երևանում որոշակի գործընթացների վրա աչք փակելով, տեղի է ունեցել մի իրավիճակ, ինչի հետևանքով, օրինակ, կենտրոնում բենզալցակայաններ կային, ավելանում էին համայնքային հողերի վրա իրականացվող ինքնակամ շինությունները՝ քաղաքաշինական նորմերի բոլոր խախտումներով, և այդպես շարունակ»,- ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ այդ քաղաքականությունը մերժում են և, ի հակադրումն, ասում, որ յուրաքանչյուր աշխատանք, որն արվելու է Երևանում, պետք է արվի որոշակի չափորոշիչներին համաձայն․ «Մենք փուլ-փուլ բոլորին բերելու ենք այդ չափորոշիչներին համաձայն գործունեություն իրականացնելուն»:
Մանրամասները՝ տեսանյութում