Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ բանակցությունների հետ դադարեցման մասին
ԱշխարհՀայաստանի հետ բանակցություններն այժմ դադարեցված են: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ռուսաստանի ԱԳՆ-ի դիվանագիտական ակադեմիայում ունեցած ելույթի ժամանակ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Նա ասել է, թե հայկական կողմը չի գնում բանակցությունների:
«Մենք առաջարկել ենք շարունակել առարկայական բանակցությունները, սակայն հայկական կողմը դրան չի համաձայնել: Հայաստանում ապրիլի 2-ին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Մենք նաև առաջարկել ենք շարունակել բանակցություններն այդ ամսաթվից հետո»,- ասել է ադրբեջանցի նախարարը:
Երեկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը դեռ հեռու են ԼՂ հակամարտության կարգավորման հարցում մի քանի կարևոր կետերի վերաբերյալ պայմանավորվածության հասնելուց: