Գնացքների բախման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 13-ի
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանում գնացքների բախման հետեւանքով զոհվածների թիվ հասել է 13-ի, 39 մարդ վիրավորել է։ Քննիչները կասկածում են, որ Հնդկաստանի հարավ-արեւելքում տեղի ունեցած վթարի պատճառը մարդկային սխալն է, տեղեկացրել է Reuters-ը։
Բարձրաստիճան պաշտոնյան Reuters գործակալությանը տեղեկացրել է, որ երկու վագոններում, որոնց խոցել է երկրորդ գնացքը, գտնվել է ավելի քան 90 մարդ, իսկ զոհվածների թիվը հասել է 13-ի։
Տրանսպորտի նախարարությունում հայտնել են, որ վթարը կարող էր «մարդկային սխալի» հետեւանք լինել։
Երկուշաբթի վաղ առավոտյան Անդրհա-Փրադեշ նահանգի հրշեջ ծառայության աշխատակիցը տեղեկացրել էր, որ պատահարի վայրում ոչ մի ուղեւոր չի մնացել։