Երբ Փաշինյանն ասում է «խաղաղություն» բառը, դրան հաջորդում են ցավն ու վիշտը․ Մամիջանյան
ՔաղաքականությունՀայրենասերներին, այլախոհներին ապօրինաբար դատում ենք, ու ինձ համար անընկալելի է միջազգային հանրության լռությունը։ Այդ մասին այսօր Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ սա պատիվ չի բերում հենց միջազգային հանրությանը։
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որ խաղաղության պայմանագրի համար գրեթե ամեն ինչ պատրաստ է, Հայկ Մամիջանյանը նշեց՝ ցավալի և արյունոտ տենդենց է, երբ Փաշինյանը խոսում է խաղաղության մասին։
«Երբ Փաշինյանն ասում է «խաղաղություն» բառը, դրան հաջորդում են ցավն ու վիշտը։ Ես չեմ ուզում պատկերացնել՝ էլ ինչ զիջումների է գնալու Փաշինյանը՝ ապահովելու այդ խաղաղությունը»,- նկատեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։