Բացահայտվել է Ջորջ Մայքլի մահվան պատճառը
LifeԲրիտանացի երգիչ Ջորջ Մայքլը մահացել է բնական պատճառներով: BBC News-ի փոխանցմամբ` այս մասին մարտի 7-ին հայտնել է Օքսֆորդշիր կոմսության ավաք դատաքննիչ Դարեն Սոլթերը:
«Ջորջ Մայքլի սպանության պատճառների հետաքննությունն ավարտվել է, ստացվել են դիահերձման արդյունքները: Պարզվել է, որ մահվան պատճառը բնական է», - ասվում է դատաքննիչի հաղորդագրության մեջ: Վերջինս մասնավորեցրել է, որ երաժիշտը մահացել է կարդիոմիոպաթիայի և սրտամկանի բորբոքման, ինչպես նաև լյարդի ճարպային ինֆիլտրացիայի պատճառով:
Սոլթերի խոսքով` երգչի մահվան հետագա հետաքննության կարիք այլևս չկա: 2016-ի դեկտեմբերի 25-ին մահացած Ջորջ Մայքլին դեռևս չեն հուղարկավորել: Արարողությունը մի քանի անգամ հետաձգվել է մահվան պատճառների բացահայտման պատճառով: Երգիչը մահացել է Մեծ Բրիտանիայում` 53 տարեկան հասակում: