Հայերեն

Ինչո՞ւ է կարևոր ու արդիական «Հայաքվեի» նախագիծը. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի հանձնման լեգիտիմացումը, հետևաբար նաև Հայաստանի համար զարգացումների ամենավատ սցենարը կանխելու նպատակով դեռևս ամիսներ առաջ մի խումբ քաղաքացիներ՝ հանրային, մշակույթի գործիչներ, նախկին պաշտոնյաներ ու պատգամավորներ, նախաձեռնեցին ստորագրահավաք։ «Հայաքվե» անունը ստացած նախաձեռնության հեղինակներն առաջարկում էին քրեականացնել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը, իսկ ավելի կոնկրետ՝ Քրեական օրենսգրքում լրացում կատարել և Հայաստանի անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող պաշտոնատար անձանց համար պատիժ սահմանել՝ 10-ից 15 տարվա ազատազրկում։

Կարճ ժամանակահատվածում «Հայաքվե» նախաձեռնությանը հաջողվեց հավաքել ԱԺում քննարկում անցկացնելու համար օրենքով անհրաժեշտ 50 հազար ստորագրություններից ավելին՝ 58000, իսկ ԿԸՀ-ն էլ իր հերթին հաստատեց ներկայացված ստորագրությունների վավերականությունը: Խորհրդարանում շրջանառության մեջ դրվելուց մոտ մեկ ամիս հետո «Հայաքվե» նախաձեռնության նախագիծը կքննարկվի գլխադասային հանձնաժողովում, բայց, անկախ վերջինիս եզրակացությունից, նախագիծն ընդգրկվելու է նաև ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: Հաշվի առնելով, որ այս օրերին հարձակումներ կան այս նախաձեռնության առումով, մասնավորաբար այն տեսանկյունից, թե Արցախը հանձնելուց հետո ինչ իմաստ ունի նման նախագիծը, կարևոր է, որ ԱԺ-ում փաստարկված ձևով ներկայացվեն այն հիմքերը, որոնց համաձայն, Արցախը իրավաբանորեն շարունակում է պահպանել իր գոյությունը։

Ու այդ քննարկումը կարևոր է նաև նրանով, որ հանրությունը չտրվի այն թյուր մեկնաբանություններին, թե Արցախի նախագահի կողմից ստորագրված հրամանագրով Արցախը լուծարվելու է և դադարելու է գոյություն ունենալուց։ Ուստի, անհրաժեշտություն կա ԱԺ-ի մակարդակով արձանագրելու, որ հրամանագիրը չունի իրավաբանական ուժ, ուղղակիորեն ստորագրվել է ժողովրդի բնաջնջման սպառնալիքի ներքո և բոլորովին չի արտահայտում Արցախի ժողովրդի կամարտահայտությունը։ Ի դեպ, մամուլում արդեն իսկ կան տեղեկություններ, որ «Հայաքվեն» մանրամասն նախապատրաստում է այն հիմնական թեզերը, որոնք ներկայացվելու են խորհրդարանում: Փորձենք հիմնական գծերով անդրադառնալ կարևորագույն հիմքերին: Նախ՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքում Արցախի Հանրապետությունը ստեղծվել է ժողովրդի կամարտահայտության հիման վրա, ուստի ոչ ոք իրավասու չէ չեղարկել այդ կամարտահայտության հիմքերը։

Ճիշտ է՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով՝ միջազգային հանրության կողմից Արցախը դեռ դե յուրե չի ճանաչվել, սակայն մինչև Ադրբեջանի կողմից Արցախի տարածքի բռնազավթումն այն դե ֆակտո անկախ պետություն էր՝ պետականության իր բոլոր ատրիբուտներով։ Արցախի Հանրապետությունը համապատասխանել է Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին Մոնտեվիդեոյի 1933 թվականի կոնվենցիայի դրույթներին, և ունեցել է տարածք, բնակչություն և կառավարում։ Ուստի, անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես արձանագրի Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության օկուպացիան և Արցախի ժողովրդի ցեղասպանությունը։ Սա նաև կարևոր ուղերձ կլինի միջազգային հանրությանը Ադրբեջանի կողմից իրագործված հանցագործություններին հասցեական գնահատականներ տալու տեսանկյունից։

Պարզ է, որ միջազգային դերակատարները զերծ են մնում այնպիսի որակումներից, որոնցից խուսափում է Հայաստանը։ Միաժամանակ, Հայաստանը պետք է տարբեր հարթակներում ակտիվ աշխատանքներ տանի՝ հասնելու Արցախի նկատմամբ հանցագործությունների դատապարտմանը՝ դրանց հետևանքների վերացման և հանցագործներին պատժելու նպատակով։ Բացի այդ, պետք է արձանագրել, որ Հայաստանը պարտավոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ չստորագրել, քանի որ հայկական կողմը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը գնում է միայն Ադրբեջանի ուղղակի ու Թուրքիայի անուղղակի ճնշման ու սպառնալիքների պայմաններում։ Իսկ Միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի 1969 թ. կոնվենցիայի դրույթներն արձանագրում են, որ ուժի սպառնալիքի ներքո կնքված միջազգային պայմանագրերը առոչինչ են ու չունեն իրավաբանական ուժ։

Հարկ է նկատի ունենալ, որ Արցախյան հարցի կարգավորման բանակցային բոլոր փաստաթղթերում՝ «փաթեթային», «փուլային», «ընդհանուր պետություն» տարբերակներ, Կազանյան փաստաթուղթ և այլն, պարտադրող ոչինչ չի եղել, այդ փաստաթղթերը եղել են ընդամենը միջնորդական առաջարկություններ։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը հակասահմանադրական է։ Անկախության հռչակագիրը, որը ՀՀ Սահմանադրության բաղադրամաս է, որպես իր ընդունման հիմք, մատնանշում է 1989 թ. դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը։ Իսկ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել Ազգային ժողովի կողմից։

Ի դեպ, կարևոր է նաև արձանագրել, որ եթե նույնիսկ «Հայաքվեի» նախագիծը չհաստատվի ԱԺ-ում, ապա նախաձեռնությունն ունի նաև նախագծին օրենքի ուժ տալու մեկ այլ տարբերակ։ Այդ դեպքում արդեն անհրաժեշտ կլինի 300 հազար անձի ստորագրություն՝ նախագիծը հանրաքվեի դնելու համար, իսկ հանրաքվեի արդյունքները կամփոփեն ժողովրդի կամարտահայտությունը, և իշխանությունները ի վիճակի չեն լինի ներազդել գործընթացի վրա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ Զախարովա
Ամենադիտված