Թուրքիայում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ Ղահրամանմարաշ նահանգում, որն արդեն տուժել էր փետրվարին տեղի ունեցած հզոր ցնցումներից:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղական աղետների կառավարման վարչությանը (AFAD)։
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 19:25-ին (ՀՀ ժամանակով՝ 20:25) Գյոքսունի շրջանում, աղբյուրը գտնվել է 7,07 կմ խորության վրա։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ղահրամանմարաշ նահանգում 9 ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդով հզոր երկրաշարժեր էին տեղի ունեցել, զոհերի թիվը հասել էր 50,5 հազարի, կային բազմաթիվ ավերվածություններ: