Արարատի մարզում Chevrolet-ը վրաերթի է ենթարկել վթարի վայրում աշխատող պարեկին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Vectra և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Տեղում տարածքը սահմանազատել են պարեկները, և պարեկը վթարն էր ձևակերպում, երբ Chevrolet Cruze մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկում պարեկին, ապա բախվում վթարի մեջ հայտնված Opel-ներից մեկին, ապա առաջ ընթանալով բախվում Volkswagen-ին:
Վթար-վրաերթի հետևանքով Chevrolet -ի վարորդն ու վրաերթի ենթարկված պարեկը շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են «էրեբունի» բժշկական կենտրոն:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Թ. Մարտիրոսյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: