Ոստիկանությունը կրակ է բացել մետրոյում սպառնալիքներ հնչեցնող կնոջ վրա
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ոստիկանությունը Փարիզում կրակ է բացել մի կնոջ վրա, որը սպառնալիքներ էր հնչեցնում եւ ահաբեկչական գործողությունների կոչ անում մայրաքաղաքի 13-րդ օկրուգի մետրոյի գնացքում։ Այս մասին տեղեկացրել է BFMTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրին։
Նշվել է, որ գնացքի մի քանի ուղեւորներ տեղեկացրել են իրավապահ մարմիններին վագոններից մեկում սպառնալիքներ աղաղակող կնոջ մասին, որը մուսուլմանական հագուստով էր եւ որի դեմքը փակ էր։
«Ֆրանսուա Միտերանի գրադարան» կայարանում ոստիկանության վերակարգը մեկուսացրել է կնոջը։ Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ նա հրաժարվել է կատարել իրավակարգի պահապանների պահանջները, ինչից հետո, զգուշանալով իրենց անվտանգության համար, նրանք կրակ են բացել կնոջ վրա։ Կինը վիրավորվել է, ոստիկանները նրան դուրս են տարել կայարանից։ Նշվել է, որ կնոջ վրա պայթուցիկներ չեն եղել։
Կայարանը տարհանվել է։