«Եթե ավելի սրվի վիճակը, Հայաստանը պետք է ընտրություն կատարի Օսմանյան և Ռուսական կայսրությունների միջև»
Քաղաքականություն«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը:
– Պարոն Նիկողոսյան, «Գրիբոյեդով» ակումբի հերթական նիստին մասնակցելու եկած Սոլովյովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե որտե՞ղ էր Ապրիլյան պատերազմի օրերին ՌԴ-ում Հայաստանի դեսպանը։ «Ո՞վ է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը՝ Փոլադ Բյուլբյուլօղլին, նա վառ անհատականություն է», հայտարարել է Սոլովյովը։ Ըստ էության՝ նա քննադատո՞ւմ է այդտեղի վատ դիվանագիտական աշխատանքը։
– Սոլովյովի հայտարարության մեջ իշխանության դեմ որևէ բան չկա: Այդ հայտարարությունը, իմ կարծիքով, ավելի շատ ուղղված է հայկական համայնքի համախմբմանը, Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների արագ արձագանքմանը և առավել ակտիվ լինելուն: Եվ երկրորդ՝ կարծում եմ՝ Սոլովյովը դրանով ասում էր, որ եթե Հայաստանի հետ կապված որևէ խնդիր կա, առաջինը պետք է հայերն արձագանքեն: Դրանից հետո, բնական է, մենք պատրաստ ենք օգնության ձեռք մեկնելուն, բայց նախաձեռնությունը պետք է լինի հայերինը՝ հանձինս մեր դեսպանի, քանի որ Հայաստանը Ռուսաստանում ներկայացնում է դեսպանատունը:
շարունակությունն՝ սկզբնաղբյուրում