Նոր պատերազմ են կանխատեսում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրք վերլուծաբան Էրխան Ալթըպարմաքը dikGAZETE պարբերականում հրապարակած հոդվածում գրում է, որ Եվրասիայում հնարավոր է սկսվի նոր պատերազմ՝ միգրանտների հոսքի եւ Մերձավոր Արեւելյան ճգնաժամի պատճառով։ Ընդ որում, ըստ նրա, Ռուսաստանն այս մասին բազմաթիվ անգամներ է ահազանգել։ Սակայն չնայած դրան, Արեւմուտքը հարկ եղած ուշադրություն չի դարձնում այդ նախազգուշացումներին։
Անդրադառնալով Մերձավոր Արեւելքի ներկայիս ճգնաժամին, թուրք վերլուծաբանը նկատում է, որ այս հարցում շատ մեծ զգուշավորություն է պետք ցուցաբերել։ Եւ հատկապես Միացյալ Նահանգները պետք է զերծ մնա, ըստ նրա, պատերազմ քաջալերելուն տանող որեւէ գործողությունից։ Հակառակ պարագայում, կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ Մերձավոր Արեւելքում կրակի դադարեցման մասին խոսելը համարվի ուտոպիա։