Անկասելի Տիկնիզյանը․ հայ կիսապաշտպանը կերտել է իր թիմի հաղթանակը
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանն առաջին գոլն է իրացրել և արդյունավետ փոխանցում կատարել «Ռուբինի» հետ խաղում:
Թիմերը հանդիպել են Ռուսաստանի Գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում:
Տիկնիզյանն աչքի է ընկել արդեն 9-րդ րոպեին՝ եզրային փոխանցումից հետո:
Հաջորդ գոլը «Լոկոմոտիվը» խփել է կրկին հայ կիսապաշտպանի շնորհիվ․ այս անգամ Տիկնիզյանը գոլային փոխանցում է կատարել, որն իրացրել է նրա թիմակից Անտոն Միրանչուկը:
Մինչև առաջին խաղակեսի ավարտը երկաթուղայինները ևս մեկ գոլի հեղինակ են դարձել։
Դրանից հետո խաղի հաշիվը չի փոխվել։