Ինչ իրավիճակ է Վայոց ձորում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վայոց ձորում իրավիճակը հանգիստ է, ադրբեջանական զորքերը որտեղ կային, այնտեղ տեղակայված են, որևէ փոփոխություն չկա, լրագրողներին ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:
«Ո՛չ առաջ են եկել, ո՛չ հետ են գնացել։ Կրակոցներ մարզում չեն եղել, մեկ տարի է, ինչ որևէ միջադեպ տեղի չի ունեցել:», - նշեց նա:
Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում՝ ադրբեջանական զորքերն ինչպե՞ս պետք է դուրս գան ՀՀ սուվերեն տարածքից․ միայն խաղաղ բանակցությունների միջոցո՞վ, թե՞ այլ գործողութուններ ևս ձեռնարկվում են` Գրիգորյանն ասաց, թե դժվար է այդ հարցին պատասխանելը:
«Հնարավոր է՝ և՛ խաղաղ ճանապարհով, և՛ այլ ճանապարհով: Չգիտեմ՝ ինչ պատասխան եք ակնկալում։ Ոնց եկել են, այդպես էլ պետք է դուրս գան: Պարտադիր չէ, որ պատերազմ լինի։ Կարելի է համաձայնագրով պայմանավորվել, որ հետ գնան», - ասաց Վայոց ձորի մարզպետը: