51 մարդու կյանք խլած ահաբեկչությունն իրագործել է 12-14 տարեկան երեխա
ԱշխարհԹուրքական Գազիանթեպ քաղաքում իրականացված ահաբեկչության իրականացնողը 12-14 տարեկան դեռահաս է, հայտնում է բրիտանական BBC հեռուստա-ռադիո կորպորացիան՝ հղում կատարելով Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանին: Նախագահը հաստատել է, որ օգոստոսի 20-ի երեկոյան հարսանիքի ժամանակ տեղի ունեցած պայթյունը 51 մարդու զոհվելու և 69-ի վիրավորվելու պատճառ է դարձել: Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ այդ ահաբեկչության հետևում ամենայն հավանականությամբ «Իսլամական պետություն» խմբավորումն է կանգնած: