Հայերեն

Ինչպես են հանձնել Արցախը․ Արմեն Հովասափյան

Blog

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ինչպես են հանձնել Արցախը
 
Փաշինյանական խունտան, հասկանալով, որ ՀՀ-ում տեղի ունեցող պերմանենտ գահավիժումները շարունակական բնույթ են կրում և ամեն անգամ մի հերթական փակուղու առաջ ենք հայտնվում, հերթական բլեֆն է իրականցնում։ Էս անգամ մարդկանց հույզերի վրա խաղում են՝ «մենք պահպանում ենք ՀՀ ինքնիշխանությունը», «մենք 29,800-ի իշխանություն» ենք թեզերի գեներացմամբ։
 
Իսկ հավատացողների բանակը հոծ է՝ տաքսիստից մինչև Չինաստանից ապրանք ներկրող․ կոմֆորտ է ու հաճելի, երբ լսում էս «ինքնիշխանություն», «երկրի սուվերեն տարածք տերմինները»։ Բայց իրականության հետ առերեսվելիս, լրիվ այլ պատկեր ունենք, ու դա օրերս տեսանք հրապարակավ։
 
Հերթական անգամ սրանք մեզ գիժ են սարքել, ու փորձում են բոլորիս տեղավորել իրենց ծուռ հայելիների աշխարհում։ Հիմի ուշադիր. էդ «ինքնիշխանին» ու եսիմինչ կոչվածին օրը ցերեկով դեմ են տալիս ու պարտադրում, որ, օրինակ, Երասխում կառուցվող գործարանը ուրիշ տեղ սարքի։ Հա, ճիշտ լսեցիք, ու դա էլ քիչ ա Քերոբյան հանճարը խորհրդարանում հպարտորեն էս մասին հայտարարում է։ Ասեմ ավելին, ու պարտադրողն էլ գիտե՞ք չէ՝ ո՞վ է, ճիշտ ա, նիկոլոսի կառուցողական բարեկամը, ով չորով դեմը դրել է, ու հասել նրան, որ ՀՀ տարածքում ինքն է որոշում, թե որտեղ՝ ինչ կառուցվի։ Այսինքն ՀՀ սուվերեն տարածքում Ալիևը որոշում է՝ Երասխում գործարան կառուցվի, թե՞ չէ։
 
Թե բա, նախկինները, թե բա թալան, «30 տարի ժողովրդի արյունը խմեցիք, կերաք»․ այ պոպուլիստ անհայրենիքներ, երևի նախկիններն էլ էին հա՞ հետը համաձայնեցնում, որ Արցախում հյուսիսից հարավ ասֆալտ էին անում, Լաչինում նրանք ՀԷԿ-եր էին սարքում, դու փաթաթեցիր, տվեցիր թուրքին, Շուշիում մի օրում 100 հարսանիք ու 100 կնունք էին անում, դու Շուշին՝ Շուշա դարձրեցիր։
 
Ժամանակին, որ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում պառադ էր ընդունում ու սահմանի ողջ երկայնքով զորավարժություն անցկացնում, դա ըստ քեզ «պետության ու բանակի թալան էր», իսկ հիմա, որ փաստացի ոչ միայն էդ տարածքն ու սահմանը չկա, այլ էդ մարդկանց տնավեր սարքեցիր ու ՀՀ-ում դարձնում էս փախստական, դա էլ քիչ ա, ՀՀ սուվերեն տարածքի 150 հեկտարն էլ թողեցիր, որ թուրքը գա ու նստի։
Հիմի սրա նմանն եկել ու ինքնիշխանությունից է խոսում։
 
Էն «Մեր բակում» ո՞նց էր ասում՝ «երկու ականջդ էլ կտրես՝ Վան Գոգ չես դառնա», հիմի, Ամերիկայի դրոշ չէ, ուզում էս ՆԱՏՕ-ի գերբը դիր, բան չի փոխվի, եթե մարդն անատամ ու տեսակ չունեցողա, իրեն ոնց քշեն՝ գնալու ա։
 
Առը հա քեզ ինքնիշխանություն։
#ինչպես_են_հանձնել_Արցախը
 

Նարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ Ղազինյան
Ամենադիտված