Կրшկոցներ Երևանում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ նոյեմբերի 1-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ Անահիտ Կարապետյանը և հայտնել, որ առավոտյան, գալով աշխատանքի վայր, հայտնաբերել են, որ թիվ 83 մանկապարտեզի 2 պատուհանափեղկերը վնասվել են կրակոցի հետևանքով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած իրավապահներին Ա. Կարապետյանը հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք հոկտեմբերի 31-ին, ժամը 15:00-ից 15:30-ն ընկած ժամանակահատվածում ատրճանակով կրակել և վնասել են մանկապարտեզի պատուհանները՝ դրանով պատճառելով նյութական վնաս: Բարեբախտաբար տուժածներ չկան:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։