Ինքնասպան եղած կինը նամակ է թողել․ ինչ է գրված այնտեղ
ՀասարակությունԵրեկ՝ մարտի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Հ. Քոչարի փողոցի թիվ 13/1 շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում էր նույն շենքի բնակչուհի՝ 41-ամյա Վ. Ս.-ն, ով ինքնասպանություն գործելու նպատակով թիվ 13/1 կիսակառույց շենքի 4-րդ հարկից ցած է նետվել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հայտնաբերվել է երկտող՝ ուղղված հարազատներին, քրոջ երեխաներին, որտեղ գրված է, որ իր քայլի մեջ ոչ ոքի չմեղադրեն, ինքը սիրում է բոլորին և այլն։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ձեռագրաբանական և դիակի դատաբժշկական։