ՌԴ-ից վտարում են ադրբեջանցիներին
Հասարակություն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանցի մի ընտանիք կվտարվի Ռուսաստանից՝ ներգաղթի մասին օրենքները խախտելու համար՝ իրենց որդու մասնակցությամբ դպրոցական կոնֆլիկտից հետո։ Այս մասին հայտնում է Նիժնի Նովգորոդի մարզի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Դատարանի որոշմամբ ադրբեջանցիների նկատմամբ տուգանք է նշանակվել, որին հաջորդել է արտաքսումը Ռուսաստանից։
Երեք անչափահաս երեխաներ, որոնք հաշվառված չեն եղել միգրացիոն մարմիններում, ծնողների հետ պարտավոր են լքել Ռուսաստանի տարածքը։
Ոստիկանությունը պարզել է, որ այլ պետության (Ադրբեջանի) 41-ամյա քաղաքացին խախտել է միգրացիայի գրանցման կանոնները, իսկ նրա 34-ամյա կինը բնակության օրինական ժամկետը լրանալուց հետո չի լքել Ռուսաստանը։
Ինչպես պարզաբանում է ոստիկանության աղբյուրը, ընտանիքի անդամները բնիկ ադրբեջանցիներ են։ Միգրանտները գրավել են իրավապահ մարմինների ուշադրությունը այն բանից հետո, երբ նրանց որդին դպրոցում երեխայի է ծեծել։