ԱԳ փոխնախարարի արձագանքը` Զախարովային
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը կարծում է, որ ռուսական կողմը ճիշտ չի որակել Մալթայի համաժողովին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ:
«Այդ հարթակը անվտանգության քարտուղարների հարթակ է։ Ես չէի ասի, որ դա նվիրված էր Ուկրաինայի հարցին, ուներ ավելի լայն օրակարգ: Կարծում եմ, որ նման որակավորումը չի համապատասխանում իրականությանը», — լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ «Մալթայում Ուկրաինայի հարցով կոնֆերանսին Երևանի մասնակցությունը Մոսկվան դիտարկում է որպես Հայաստանի կողմից ցուցադրական հակառուսական ժեստ»: