Armtimes. ՀՀԿ-ական ռեկտորը 20 հազար է բաժանում. տեսանյութ
ՀասարակությունARMTIMES.com / Մարտի 7-ին տեղի ունեցավ Շիրակի պետական համալսարանի ռեկտորի մրցույթը: Այս բուհի ղեկավարի մրցույթն անցավ առանց մրցակցության: ՀՀԿ-ական Սահակ Մինասյանը, որը նաեւ ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավարն է՝ միայնակ էր պայքարում ռեկտորի թափուր տեղի համար: Ավելին, նա ինքնաառաջադրվել էր այդ պաշտոնի համար: Համալսարանի հոգաբարձուների խորհրդի 24 անդամներից ներկա 21-ը կողմ է քվերակել Սահակ Մինասյանի օգտին:
Մրցույթից հետ Սահակ Մինասյանը մամուլի ասուլիսով է հանդես եկել, որի ժամանակ armtimes.com-ը ռեկտորից հետաքրքրվել է, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, որ նա պատրաստվում է Մարտի 8-ի առթիվ 20 հազար դրամներ բաժանել բուհի կին դասախոսներին: Սահակ Մինասյանը չհերքեց, որ նվերը դրամական է լինելու, ավելին շեշտեց, որ առձեռն է տալու: Սակայն, ՀՀԿ-ական ռեկտորը սկզբում չէր ցանկանում գումարի թիվ նշել, 20 հազար դրամը արտաբերեց միայն մեր հարցապնդումներից հետո
շարունակությունը՝ կայքում