Հայերեն


Լարված իրավիճակ՝ Վեդիում․ «Արարատ ցեմենտ» գործարանի աշխատակիցները դժգոհում են (տեսանյութ)

Հասարակություն

«Արարատ ցեմենտ» գործարանի աշխատակիցները Վեդիի համայնքապետարանի մոտ են, հավաքվել են մտահոգությամբ՝ իրենց աշխատավայրից ընդամենը մի քանի կմ հեռու ցեմենտի նոր գործարան կառուցելու լուրերը հանգիստ չեն տալիս մարդկանց: Բազմաթիվ հարցեր ունեն, Արարատ ցեմենտի աշխատակիցները վստահ են, որ նոր կառուցվելիք գործարանը կկրճատի ցեմենտի իրացումը, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ կդառնան գործազուրկ: Քաղաքացիներն ուզում են համայնքապետարան մտնել, որտեղ հանրային լսումներ են նախատեսված՝ «Օրդ» ընկերությանը գործարանի հումքի համար հանքի շահագործման թույլտվություն տալու հարցով.  բախվում են մի քանի շարքով կանգնած ոստիկանական պատին:

Այսպես կոչված բյուրոկրատական քաշքշուկներ են սկսվում: Հորդորում են սպասել, ի վերջո՝ նյարդերը տեղի են տալիս: Ոստիկանական պատը ճեղքելուց հետո է միայն ազդակիր համայնքի բնակիչներին հաջողվում ներս մտնել ու մասնակցել քննարկմանը, որը նախապես կոչվում էր հանրային լսում:

Վեդիի համայնքապետը չի մասնակցում քննարկմանը, հայտարարում են, թե քննարկումը նախագահելու է աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանությաւն վարչության պետը։

Հավակնություններ ունեցող ընկերության բնապահպանը ներկայացնում է շրջակա միջավայի վրա ազդեցության գնահատումը, պնդում, թե շահագործվող հանքը բնակավայրին չի վնասի, որովհետև, օրինակ, քամին հյուսիսից հյուսիս-արևելք է փչելու, ինչը բնակավայրերի ուղղությամբ չէ. մասնագետներին այս դիտարկումը տարօրինակ է թվում:

Բայց խնդիրը միայն դա չէ, բնապահպանական աղետն անխուսափելի է, տարածքում Կարմիր գրքում գրանցված կենդանիներ կան, ի՞նչ է լինեու նրանց ճակատագիրը․ փորձում են բնապահպանին հարցեր ուղղել լսումների մասնակիցները։

Որ բնությունը չվնասեն, խոստանում են եռաշերտ ծառերով պաշտպանել նաև ազդակիր բնակավայրերը:

Մի շարք խնդիրների կողքին նաև ջրի հարցն է. տեղից էլ համայնքում քիչ ջուր կա, որտեղից են հայթայթելու ջրի պաշարները. ասում են՝ կստանան օրենքով սահմանված կարգով։

Հանքի շահագործումն ու նոր գործարանի կառուցումը նաև համայնքի ավագանու անդամների սրտով չէ.  իրենք ու իրենց երեխաներն են կրելու բացասական հետևանքները:

Միայն հարցեր են, իսկ պատասխանները գրեթե չեն լսվում. թեժ բանավեճին միջամտում են ոստիկանները, որոնք համայնքապետարանի շենքը հսկում են ներսից և դրսից: Ընթացքում ուժով դուրս են բերում քննարկման մասնակիցներից մեկին:

Նիստն արձանագրվում էր թե ոչ՝ այդպես էլ չպարզվեց, այսպես կոչված նախագահողը ընդհատում է քննարկումը առանց պատճառաբանության։ Երբ կշարունակվեն լսումները կամ կմասնակցի՞ արդյոք համայնքապետը, առայժմ հայտնի չէ:

Մանրամասն՝ տեսանյութում

 

Ի՞նչ էր փնտրում Փաշինյանը Պուտինի հետ զրույցում Փաշինյա՛ն, Արթուր Ավանեսյանը քեզ կսովորեցնի՝ ինչպես պաշտպանել ձյունածածկ տարածքը Արդեն երկար ժամանակ է՝ Հայաստանում քաղաքականությունը փոխվել է, և այլևս չի օգտագործվում «բռնի տեղահանված» ձևակերպումը. Էդմոն ՄարուքյանԱմենաանարդյունավետ խորհրդարանը՝ ըստ պաշտոնական թվերի Ահաբեկելով ստիպելու են ընտրել. Աննա Կոստանյան Սոցիալական ծրագիր. զանգվածային սպորտ. Հրայր ԿամենդատյանRedwire ընկերությունը ներկայացրել է նոր ELSA արևային վահանակը զանգվածային արբանյակային արտադրության համար Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է` ըստ Global Finance ամսագրի ՀԷՑ-ը չի ծառայելու ՔՊ-ին. Վարդան ԱլոյանԽաղաղություն մեր տարածաշրջանում կարող է լինել, եթե Հայաստանը կանգնի Ռուսաստանի կողքին. Մհեր ԱվետիսյանԱրցախի վերահայացումը. վտա՞նգ թե՞ անվտանգություն. Աննա Կոստանյան Մեր ժողովուրդը ուզում է խաղաղություն, բայց կայուն, երկարատև ու երաշխավորված. Արթուր ՄիքայելյանԱյն մասին, թե ինչու Ալիևը այլևս իրական հնարավորություն չունի իր կամքը Հայաստանին պարտադրելու. Ավետիք ՉալաբյանՀայաստանի դեմ պատերազմ կարող է լինել միայն մեկ դեպքում. Վահե Հովհաննիսյան Հայաստանը վախի և պրագմատիզմի միջև. Տիգրան Դումիկյան Անվտանգություն՝ տնտեսության հիմքի վրա․ «Ուժեղ Հայաստան»-ի առաջարկած ուղին Խաղաղության պատրանքը և անվտանգության ճգնաժամը Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից Արևելք, թե Արևմուտք. մենք պետք է որոշենք՝ ուզում ենք ունենալ պետությո՞ւն, թե՞ պարզապես դրա արտաքին տեսքը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխանությանը». «Փաստ» Երբ հողը փախչում է ոտքերի տակից. «Փաստ» «Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլ յացիան. «Փաստ» Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են սննդի մեջ «քարուերկաթ» գտնելու մասին «ահազանգերը». «Փաստ» Սպառնալիք հայ ժողովրդի ազգային ինքնության համար. «Փաստ» IDBank-ը զգուշացնում է հեռավար աշխատանքի անվան տակ թաքնված զեղծարարությունների մասինԼոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը. Մենուա ՍողոմոնյանԱղետաբեր պատերազմի սպառնալիք և Արցախի էթնիկ զտման ջնջում. Փաշինյանը կատարում է Ալիևի պահանջները. Էդմոն ՄարուքյանԴավիթբեկում էինք, գյուղ, որ տեսել է պատերազմ, ավերածություններ. Արթուր ՄիքայելյանԱնուշ Միրզոյանը միացել է ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական թիմին՝ «Ուժեղ Հայաստանին»Մենք բերելու ենք ուժեղ դիվանագիտություն, իրական խաղաղություն և բացառելու ենք միակողմանի զիջումները. Գոհար Ղումաշյան«ԱրտՔոմփանի» կառուցապատող ընկերությունը նոր անակնկալներ է պատրաստել TOON EXPO-ի այցելուների համար Վերջապես կան մարդիկ, որոնց կարող ենք վստահել մեր երեխաների անվտանգությունը, մենք այլևս թույլ չենք լինի․ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունՍուտ և անհիմն հրապարակում՝ Իվետա Տոնոյանի արձագանքը Վահե Մակարյանի հոդվածին«Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիր«Մեծ քաղաքականություն». երրորդ էպիզոդը՝ վաղըՌազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի անդամը Բաղանիսում էր. այն, ինչ նրան այնտեղ են պատմել, դժվար է անգամ պատկերացնելՄեզ պատերազմից ուզում է փրկել մի մարդ, ով բերել է 3 պատերազմ. Գոհար Ղումաշյան1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համարՀավասարակշռության վերականգնումը շատ կարևոր է Ադրբեջանի հետ հարաբերություններում. Ավետիք ՉալաբյանՎերականգնելու ենք ժողովրդավարությունը. Շիրազ Մանուկյան Փաշինյանի խուլիգանությունը՝ լակմուսի թուղթ Լոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը․ ՀայաՔվեՀամախոհ ուժերի համախմբումը կխթանի մարդկանց մասնակցությունը ընտրություններին․ Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկն ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը գործընկերության պայմանագիր են ստորագրել ՈւՂԻՂ․ ՀԷՑ-ի գործով դատական նիստը Հայաստանի նոր Սահմանադրության ոդիսականը մտահոգիչ է Մեկ ուրիշ դաս Փաշինյանի համար Արթուր Ավանեսյանի կողմից անվտանգության մասին Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով ԵՄ-ն մի քանի խմբեր է գործուղելու Հայաստան
Ամենադիտված