Հայերեն

Կրակոցներ Տավուշի մարզում

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում: Ժամը 19:15-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Տավուշի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանը, ոստիկանության Իջևանի բաժնի պետ Արտյոմ Խաչատրյանը:

Ժամանել են Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:

Տեղում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, վիրահատարանում է և չի կարող կատարվածի մասին բացատրություն տալու:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Տավուշի մարզի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի Այգեհովիտ բնակավայրի բնակիչ 25-ամյա Ժորա Սիմոնյանն է: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները իրականացնելով հսկայածավալ աշխատանքներ, ձեռնարկելով օպերատիվ հետախուզական միջոցառումներ պարզել են, որ այսօր, ժամը 12:30-ի սահմաններում Այգեհովիտ բնակավայրի հարակից «Երկար թալա» կոչվող հանդամասում Ժ. Սիմոնյանը իրեն պատկանող ГАЗ 66 մակնիշի ավտոմեքենայով համագյուղացի 20-ամյա Ռազմիկ Բլբուլյանի հետ վառելափայտ հավաքելու նպատակով գտնվելիս է եղել ու այդ ժամանակ նրանց է մոտեցել համագյուղացի 62-ամյա Մարտուն Եսայանը, ով պահանջել է, որպեսզի նրանք հանդամասից հեռանան, սակայն ըստ օպերատիվ տեղեկությունների այդ ժամանակ Ժ. Սիմոնյանի կողմից Մ. Եսայանի հասցեին հնչել են հայհոյանքներ, ինչից հետո Մ. Եսայանը հեռացել է, ապա մոտ 30 րոպե անց նա վերադարձել է արդեն զինված և տեսնելով Ժ. Սիմոնյանին կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ:

Տավուշի մարզի ոստիկաններին հաջողվել է նաև տաք հետքերով հայտնաբերել Մ. Եսայանին, ում տեղափոխել են ոստիկանության Իջևանի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են  կազմվել և այդ փաստաթղթերով հանդեձ Մ. Եսայանին ներկայացրել են  Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով Մ. Եսայանը նախկին անտառապահ է, նրա տղան էլ  2022 թվականի օգոստոսին Տավուշի մարզում կատարել էր առանձնակի դաժանությամբ սպանություն, կտրել էր զոհի ականջները և հետքերը վերացնելու նպատակով դին այրել էր:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորը «Իջևան» բժշկական կենտրոնի ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2022թ․ օգոստոսի 22-ին առեղծվածային ու սահմռկեցուցիչ դեպք էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ էր ստացվել Տավուշի մարզի բնակիչ՝ 67-ամյա Լորիկ Բադիրյանից, ով հայտնել էր, որ Վազաշեն բնակավայրի սկզբնամասում այրված դի կա։ Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը, ոստիկանության Իջևանի բաժնի պետ Կարեն Գևորգյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետի պաշտոնակատար Գյոզալյանն ու Տավուշի մարզի դատախազ Ալոյանը։ Ոստիկաններն ու քննիչները Վազաշեն գյուղի վարչական տարածքում՝ «Վիշկի Յալ» կոչվող վայրում, բերանքսիվայր վիճակում հայտնաբերել էին մոխրացած դի։ Ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ պարզել էին դիակի ինքնությունը, ով Վազաշեն գյուղի բնակիչ՝ 23-ամյա Սևադա Ղազարյանն էր։ Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Լ. Բադիրյանը Վազաշեն բնակավայրի վարչական ղեկավարն է։ 

Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավ
Ամենադիտված