Դաժան մարտեր՝ սահմանին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելը պատասխանել է Լիբանանի հրթիռակոծություններին՝ վերացնելով գրոհայինների բջիջները և «Հեզբոլլահի» դիտակետը, հայտնում է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է Իսրայելի պաշտպանության բանակի հրապարակման մեջ, ի պատասխան Լիբանանի հրթիռակոծման, իսրայելական բանակը թիրախային հարվածներ է հասցրել զինյալների երկու բջիջներին և ոչնչացրել լիբանանյան շիական «Հեզբոլլահ» խմբավորման դիտակետը։
Հարձակումները սկսվել են Իսրայելի հյուսիսում բնակեցված տարածքների վրա հրթիռային հարձակումների փորձից, ինչը հանգեցրել է իսրայելական բանակի անհապաղ և վճռական պատասխանին:
Երկու երկրների միջև սահմանային լարվածությունը աճում է «Հեզբոլլահ»-ի առաջնորդի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի փոխադարձ սպառնալիքների ֆոնին։