Տավուշում Lexus-ը 100 մետր գլորվել է ձորը, վարորդի մարմինը դուրս են բերել մեքենայից
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
մբերի 4-ին՝ ժամը 23։26-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կայանավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Lexus (վարորդ՝ Ա․ Դ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: