Ղարաբաղն Ադրբեջանն է․ Գերմանիայի ԱԳ նախարարը՝ Բաքվում
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ես բացեիբաց հայտարարել եմ, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միշտ պաշտպանվել է Գերմանիայի կողմից։
Այս մասին Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը, հայտնում է APA-ն։
«Ես հանդիպել եմ Ղարաբաղից տեղահանված մարդկանց հետ, այս հանդիպումն ինձ համար կարևոր էր։
Կարծում եմ, որ արտաքին քաղաքականությունը պետք է բաղկացած լինի ոչ միայն դիվանագետների հանդիպումներից։
Մենք պետք է հանդիպենք հասարակ մարդկանց հետ, պարզենք նրանց պատմությունը»,- նշել է նախարարը։
Հիշեցնենք, որ Բերբոկը մերժել է Բայրամովի առաջարկը՝ Ադրբեջանում հանդիպել այդ երկրի փախստականների հետ, ինչը մեծ վրդովմունք է առաջացրել Բաքվում։