Հայերեն

Սյուզան Մարգարյանն՝ իր հիվանդության, Սիրուշոյի և թոռների մասին

Life
 


 

 

Tert.am Life–ը Մարտի 8–ի` կանանց միջազգային օրվա առթիվ զրուցել է երգչուհի Սյուզան Մարգարյանի հետ։ Նա խոսել է հայ կնոջ կերպարի, մերօրյա կանանց խնդիրների, իր հիվանդության, Սիրուշոյի, թոռնիկների մասին։

 

–Տիկին Սյուզան, որքանո՞վ են այսօր պաշտպանված կանանց իրավունքները։

 

–Ցավում եմ, որ նախադասությունս պետք է սկսեմ, ցավոք սրտի, բառակապակցությամբ, բայց այսօր, իսկապես, մեր իրականության մեջ կանանց զգալի մասը անպաշտպան է։ Իրենց կյանքում այնքան բացեր, խնդիրներ ու հոգսեր կան, որ որքան էլ ուշադրության արժանանան, մեծարվեն, միևնույն է, քիչ է։ Հայ կնոջ տեսակը աշխարհում եզակիներից է։ Նա անսահման նվիրված է և՛ զավակներին, և՛ ընտանիքին, և՛ այն ամենին, ինչ իրեն շրջապատում է։ Հայ կնոջ մեջ ազնվությունն ու պարկեշտությունը գագաթնակետային մակարդակի են։  Շատ կցանկանայի, որ հենց հայ կինը լիներ գերպաշտպանված. ապրեր բարեկեցիկ կյանքով և զգար անսահման հոգատարություն։ Այսօր հայ կնոջ մի տեսակ ունենք, որ բոլորիս սրտում է։ Խոսքը վիշտ կրող մայրերի մասին է։ Ամեն մի զոհի մասին լսելիս այնքան արցունք եմ թափում, լավ եմ պատկերացնում որդեկորույս մոր վիճակը։ Չեմ ուզում, որ մոր աչքից արցունք գա։

 

 

–Ի՞նչ է պետք այսօրվա կնոջը`երջանիկ լինելու համար։

 

–Առաջին հերթին՝ խաղաղություն։ Յուրաքանչյուր կին այնքան ցավ է ապրում, որը միայն խաղաղության դեպքում կանցնի։ Մյուսը` բարեկեցությունն է։ Խոսքը չափազանց հարուստ կյանքի մասին չէ։ Ամենապարզ բաների մեջ էլ լինել կարող է այդ բարեկեցությունը։ Ես տարիներ շարունակ ասում եմ այս մասին՝ երբ կնոջ ձեռքի տակ լինեն կենցաղային ամենապարզ իրերը, կինը իր ժամանակը կխնայի և իրենով կզբաղվի, ոչ թե գերի կգնա այն ամենին, ինչ պահանջում է կենցաղը։ Այսօր կյանքը հեշտացել է, բայց, միևնույն է, մեր գյուղերում այնքան վատ ապրողներ կան, որոնք չունեն ամենապարզ պայմանները, որ իրենց կին զգան։ Ամենակարևոր բանն է, որ կինն իրեն կին զգա։ Ուզում եմ կինն անհոգ լինի։ Յուրաքանչյուրն էլ իր կյանքում ունենում է հոգսի տեսակը։ Ուզում եմ, որ այդ հոգսառատ կանայք ձերբազատվեն դրանից։

 

–Ձեզ համարո՞ւմ եք երջանիկ մարդ։

 

– Կարող եմ համարել ինձ երջանիկ, քանի որ շրջապատված եմ ընտանիքի հոգատար անդամներով։ Նույնիսկ նեղվում եմ, երբ հիվանդանում եմ ու զգում եմ չափազանց շատ հոգատարություն։ Ես ինձ երջանիկ եմ համարում, քանի որ իմ ընտանիքում խաղաղություն է։ Մենք այնպես ենք արել, որ մոտենանք մարդկային կյանքին, նորմերին։ Ինձ երջանկացնում են իմ թոռնիկները։ Որևէ մասնագիտություն, որևէ իրավիճակ չեն կարող այնքան ուրախացնել, որքան իրենց գոյությունը։

 

 

–Ձեր կյանքում ի՞նչ դժվարություններ են եղել։

 

–Ինչպես բոլորը, մենք էլ ենք անցել դժվարին տարիներ։ Բայց, Փառք Աստծո, շրջապատված ենք եղել այնքան բարի, ազնիվ մարդկանցով, որ կարողացել ենք հաղթահարել։ Միշտ շնորհակալ եմ եղել ճակատագրին, որ հանդիպել եմ հրաշալի մարդկանց։ Ընտանիքիս անդամների հետ մեր համառության, պնդության շնորհիվ շատ դժվարություններ եք հաղթահարել, որոնք արդեն անցյալում են։ Ամեն մի դժվարություն հաղթահարել ենք ժպիտով։

 

–Որոշ ժամանակ առաջ առողջական խնդիրներ ունեիք։  Ինչպե՞ս իմացաք այդ մասին, ինչպե՞ս եք զգում Ձեզ հիմա։

 

–Անակնկալ ձևով ինձ մոտ բավականին լուրջ հիվանդություն հայտնաբերվեց։ Երևի Սիրուշոյի բնազդն էր, նա ստիպողաբար ինձ ուղարկեց ստուգման։ Դեռ որևէ բան չկար, անգամ նախանշաններ չկային, բայց հայտնաբերվեց չարաբաստիկ հիվանդություն։ Վիրահատություններից հետո, հուսամ, որ ամեն ինչ անցյալում է։ Փառք Աստծո, հիմա փորձում եմ լավ զգալ։

 

 

–Պայքարո՞ղ տեսակ եք։

 

–Համբերատար մարդ եմ և շուտ չեմ հանձնվում, հիասթափվում։ Ամեն ինչի վերջում փորձում եմ տեսնել այդ լույսը։ Ինձ շատ է օգնում հավատը։ Գիտակցում ես, որ ամեն դժվարություն մարդու համար է և պետք է հաղթահարես։

 

–Ինչպե՞ս է անցնում Ձեր օրը թոռնիկների հետ։

 

–Շատ հետաքրքիր։ Մեծ թոռնիկս արդեն խոսում է։ Շատ համով է խոսում։ Խելացի երեխա է։ Նույնիսկ մենք չենք նկատում, որ երբեմն իր հետ վարվում ենք  մեծի պես, բայց հանկարծ անդրադառնում ենք, որ նա ընդամենը 2,5 տարեկան է։ Պարզապես իր մտքերը, իր ուշիմությունը, կենտրոնացումը ստիպում է, որ մենք իր մասին մտածեք որպես ավելի մեծի։ Իսկ փոքրիկը պարզապես համով բալիկ է։ Ռոբերտը շատ ակտիվ է, հետաքրքիր երեխա է։ Աչքից ոչ մի բան չի վրիպում։ Փոքրիկի համար դեռ չենք կարող ասել չարաճճի՞ է, թե` ոչ, քանի որ դեռ գրկի երեխա է։

 

 

– Ո՞րն է եղել Ռոբերտի առաջին բառը։

 

–Առաջինը մամա է ասել։

 

–Ձեր թոռնիկները նմա՞ն են Սիրուշոյին։

 

–Շատ եմ նմանեցնում։ Երբեմն, նրանց նայելիս հիշում եմ Սիրուշոյի մանկությունը։ Միշտ Սիրուշոյին ասում եմ` այս տարիքում դու էլ էիր այսպես անում։ Շատ–շատ գծեր կան, որ նման են։ Նախ՝ խելացիությունը։ Մենք Սիրուշոյի հետ էլ ենք փոքրուց խոսել մեծի պես։ Ինքն ամեն ինչ ընկալում էր, խելացի պատասխանում։ Միևնույն ժամանակ, միշտ մանկություն է ունեցել իր մեջ. նույնիսկ հիմա։ Փոքրի մասին դեռ չեմ կարող ասել, բայց մեծ տղան բավականին նման է։ Չնայած՝ պապայի կողմին էլ է շատ նման։

 

–Հետաքրքիր է, երբ Ռոբերտը տեսնում է իր մայրիկին տեսահոլովակներում ինչպե՞ս է արձագանքում։

 

–Դեռ շատ փոքրուց, երբ  դիտում էր տեսահոլովակները, հետաքրքիր ռեակցիաներ էր տալիս։ Մի անգամ Սիրուշոյի գրկում էր, երբ հեռուստացույցով պրեմիերան էին ցուցադրում, նայեց մայրիկին, հետո՝ էկրանին ու ամուր գրկեց։

 

 

—Ինչպիսի՞ մայր է Սիրուշոն։

 

Սիրուշոն, չեմ վախենա այս բառն ասել, կատարելագործված մայր է։ Առանց չափազանցության, նույնիսկ խորհուրդներ կհարցնեմ իրենց։ Նախ՝ ամեն ինչին է հետևում։ Երեխաների հետ կապված ամեն մի մանրուք կարևորում է։ Արդեն կազմակերպել է երեխաների գրաֆիկը։ Ամեն ինչը ինքն է որոշում, ինքն է անում։ Բավականին հանգիստ են մեծանում երեխաները, քանի որ գիտեն իրենց ռեժիմը։ Մենք էլ ենք շատ զբաղվել իրենով, բայց նա իսկապես կատարելագործված է։

 

—Տիկին Սյուզան, երբեք չե՞ք զղջացել, որ Սիրուշոն Ձեր տան միակ զավակն է։

 

–Զղջացել եմ։ Մեկ երեխան դժվարություն է առաջացնում և՛ ծնողների, և՛  հենց իր համար։ Քանի որ ծնողը չափից դուրս ուշադիր է լինում երեխայի հանդեպ, իսկ երեխան իր վրա է վերցնում ծնողի ամբողջ հոգսը։ Սիրուշոն հենց այդ տեսակն է։ Ինքն իր վրա է վերցնում շատ հոգսեր։ Նա շատ էր ասում, որ ուզում է քույր կամ եղբայր ունենալ։ Դա մի տարիք էր, որն անցավ։ Սիրուշոն տարիների ընթացքում ապացուցեց, որ 10 հոգու տեղ է տալիս։ Մեր դուստրը մեր սխալը չի կրկնել։

 

 

–Սիրուշոն ավելի շատ Ձե՞զ հետ է խորհրդակցում, թե՞ իր հայրիկի։

 

–Երկուսիս հետ էլ, բայց ինքն ավելի շատ պապայի աղջիկ է։ Հայր և դուստր շատ են խորհրդակցում, կիսվում։ Բայց վերջում անում է իր քայլը։

 

–Սիրուշոյի նորանոր հաջողությունները Ձեզ համար ի՞նչ են նշանակում։

 

–Հպարտությանս չափ ու սահման չկա։ Ես միշտ հպարտանում եմ իմ դստեր մարդկային տեսակով։ Հազվագյուտ մարդկային հատկություններ ունի։ Իր մասնագիտական արած աշխատանքներով, իր լրջությամբ, մոտեցմամբ. իրենից միշտ կարելի է սովորել։ Նա միշտ ձգտում է ամեն ինչ անել իդեալական, մաքսիմալ որակով։ Չմտածված ոչ մի բան չի անում։ Իր տարիքի համեմատ միշտ հասուն է մտածում։ Երբեք չեմ ունեցել առիթ վատ զգալու։ Միշտ ցանկացել եմ, որ կյանքում գնահատված լինի։ Կարծում եմ՝ այդպես էլ կա. և՛ ծնողների տան է գնահատվել, և՛ իր ընտանիքում, և՛ հանդիսատեսի կողմից։

Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՍամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան
Ամենադիտված