32-ամյա վանաձորցին ձերբակալվել է խուլիգանության կասկածանքով
Հասարակություն
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 5-ի ժամը 17.10-ի սահմաններում Վանաձորի Նելսոն Ստեփանյան փողոցի տներից մեկի մոտ 32-ամյա երիտասարդը վիճաբանել է 46-ամյա համաքաղաքացու և նրա 10-ամյա որդու հետ, հայհոյել ու քաշքշել է՝ հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից վարքագիծ:
Հետագա միջոցառումների շնորհիվ ժամը 20.19-ին Աղայան փողոցի շենքերից մեկի մոտ 32-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Բազումի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա գոտկատեղից հայտնաբերվել է ատրճանակի նմանվող առարկա:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: