Հայերեն

«Մեր փոքր եղբայրը դարձավ կյանքի շարժիչ ուժը». տանկիստ-մեխանիկ Էդմոն Մնացականյանը զոհվել է հոկտեմբերի 2-ին Ջրականում, տուն «վերադարձել»՝ վեց ամիս անց. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Էդմոնս համեստ, խելոք, ոչ մեկին չնեղացնող երեխա էր, բարի էր ու անկեղծ, հոգատար ընտանիքի անդամների նկատմամբ, ազնիվ ու անսահման ընկերասեր: Մեր տարիքային տարբերությունը մեկ տարուց մի քիչ է ավելի: Երբ եկավ Էդմոնի բանակ զորակոչվելու շրջանը, շատ մտերմացանք, բայց, ավաղ, չհասցրեցինք մեր ավելի հասուն տարիքը վայելել, ընկերություն անել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Էդմոնի քույրիկը՝ Անուշը:

Էդմոնը փոքր տարիքից զբաղվել է սպորտով, երկար տարիներ հաճախել է ֆուտբոլի, կարատեի և լողի: Դպրոցում լավ է սովորել: «Իր տեսակով հոգատար և ուշադիր էր բնության նկատմամբ: Մինչև բանակ գնալը՝ 2019 թ.-ին ընդունվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարան: Սիրում էր տանը բույսեր աճեցնել, հիմա էլ մայրիկը շարունակում է Էդմոնի աճեցրած կծու պղպեղն օգտագործել տարբեր ճաշատեսակների պատրաստման ժամանակ: 15-16 տարեկան էր Էդմոնը, մայրիկը գնաց փոստ՝ առաքման միջոցով տեղ հասած նրա պատվերը ստանալու: Հերթ էր կանգնել, փոքրիկ տուփը վերցրել ու տուն եկել:

«Էդմո՛ն, ի՞նչ ես պատվիրել, գիտե՞ս, թե որքան եմ հերթում սպասել»: Տուփը բացեցինք, ներսում սերմեր էին: Մենք Աբովյանում ենք ապրում, բայց փոքր տարիքից հայրիկի հետ գնում էինք Մայակովսկի գյուղի մեր հողամասը, այնտեղ ծառ էինք տնկում, բերքահավաք ու այլ աշխատանք անում: Երևի թե հենց այդտեղից էլ առաջացել էր Էդմոնի սերը հողի ու բնության նկատմամբ: Մեծ նպատակներ ուներ, ցանկանում էր սեփական ջերմոց ունենալ, լոլիկ ու սունկ աճեցնել, մինչև հիմա սերմերը իր դարակում դրված են»,-նշում է զրուցակիցս:

Հիմա Էդմոնի երազանքը նրա ընտանիքն է կյանքի կոչում. կա նրա անունով հողամասը, որի հետ կապված բազմաթիվ ծրագրեր ունեն: «Հայրիկս այդտեղ 200-ից ավելի ծառ է տնկել, ազնվամորու առաջին բերքն էլ արդեն համտեսել ենք: Ծառերը հրաշալի աճում են, երևի թե նրանից է, որ Էդմոնի անունով է ամեն ինչ արվում»: Էդմոնը բանակ է զորակոչվում 2019 թ. հուլիսի 13-ին: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրի ուսումնական զորամասում, իսկ հետո տեղափոխվել է Սանասար (Կուբաթլու): Էդմոնը տանկիստմեխանիկ էր: Քույրիկի խոսքով, կարճ ժամանակահատվածում տիրապետել է իր զինվորական մասնագիտությանը, դարձել ուսման մեջ առաջատար և կարգապահ զինվոր, մարտական պատրաստության ժամանակ ունեցել է բարձր ցուցանիշներ: Մինչդեռ, Անուշի խոսքով, նախքան զորակոչվելը եղբայրը գուցե ներքին անհանգստություն ուներ:

«Կարծես չէր ուզում մեկնել բանակ, վերջին շրջանում հատկապես պարփակվել էր: Անտրամադիր էր, տխուր: Երբ արդեն ծառայում էր Արմավիրում, ամեն ինչ շատ լավ էր, իրեն լավ էր զգում: Արցախում էլ հանգիստ ծառայում էր, մեկնում էին Ջրական զորավարժությունների և վերադառնում»: Բայց պատերազմը խլեց բոլորիս հանգստությունը: «Սեպտեմբերի 27-ին և 28-ին Էդմոնը զանգել է, իր հետ խոսել ենք, կապի մեջ եղել: Ձայնը նորմալ էր, ամեն ինչ կարգին էր թվում: Գուցե հայրիկի հետ անկեղծացել է, բայց մեզ հետ զրույցում ասում էր՝ ամեն ինչ կարգին է, որևէ բանի պակաս չունեմ: Էդմոնն առաջնագծում է եղել, ինչի մասին չենք իմացել»: Էդմոնի կռիվը տևել է մինչև հոկտեմբերի 2-ը. այդ օրը նա վերջին անգամ խոսել է ընտանիքի անդամների հետ: «Առավոտյան զանգեց, յոթն անց հիսուն էր, մի քանի րոպե խոսեցինք: Բոլորով հավաքվեցինք՝ ծնողներս, փոքր եղբայրս և ես, ու սկսեցինք զրուցել: Վերջին օրերին ձայնի մեջ փոփոխություն էր զգացվում: Զրույցի վերջում մաման ասաց՝ Էդմո՛ն, գլխարկդ դի՛ր, չմրսես: Ու զանգն անջատվեց, անգամ իրար հրաժեշտ չտվեցինք: Սկսեցինք զանգահարել հրամանատարին, ասում էր, որ որևէ բանից տեղյակ չէ»:

Էդմոնը զոհվել է Ջրականում, պայթյուն է եղել, գնացել է տղաներին օգնության, վիրավորներից ոմանց կարողացել են դուրս բերել մեքենայով, բայց Էդմոնն, ավաղ, չի վերադարձել: «Այնքան ուժ է ունեցել իր մեջ, որ տեսել է՝ երկնքից կրակ է թափվում, և գնացել է օգնության»: Անուշն ասում է՝ եղբայրը սրտաբաց էր, ամեն կերպ փորձում էր օգնել բոլորին: Զոհվեց, երբ օգնության հասավ զինակից ընկերներին: Էդմոնը տուն է «վերադարձել» զոհվելուց վեց ամիս անց, թշնամին է փոխանցել նրա մարմինը: «Հայրիկս օրերով գնում էր Արցախ, մի օր հեռախոսը գտավ, փոքրիկ Աստվածաշունչը ևս իրերի մեջ էր եղել, բայց այրված վիճակում: Այնտեղ իրենք ասում էին, որ Էդմոնն անհետ կորած է, բայց Հայաստանի Հանրապետությունը հոկտեմբերի 6-ին հրապարակում է նրա անունը զոհվածների ցուցակում: Վիրավորում է ստացել ու միանգամից զոհվել, վիրավոր տղաներից մեկն ասել էր, որ տեսել է Էդմոնին ընկած: Մենք, իհարկե, չէինք հավատում: Հիվանդանոցներից մեկում տղաներից մեկ ուրիշը հավանաբար Էդմոնին ինչ-որ մեկին էր նմանեցրել, ասել, որ Էդմոնին առաջին օգնություն է ցույց տվել, և մեքենան նրան տեղափոխել է հոսպիտալ: Սա մեզ հույս տվեց…»:

Բայց իրականությունն այլ էր, Էդմոնի մարմինն անճանաչելի էր, ԴՆԹ անալիզը «վստահեցրեց», որ նա է, Անուշն ասում է՝ հանդերձանքը ևս հավաստող գործոն է դարձել: Ընտանիքներից յուրաքանչյուրն ապրելու, կյանքից կառչած մնալու, կյանքին հավատալու իր բանաձևն է գտնում: Էդմոնի ընտանիքը ևս այն գտել է: «Մեր միակ մխիթարությունն Աստված է, գիտենք, որ հանդիպելու ենք Էդմոնին: Եթե չհավատանք դրան, ամեն ինչ շատ անիմաստ է դառնում: Մյուս կողմից՝ բոլորիս ապրելու շարժիչ ուժը դարձավ Արգիշտին: Եթե նա չլիներ, մենք երևի թե կխելագարվեինք:

Էդմոնը լրիվ այլ սիրով էր սիրում մեր փոքր եղբորը, բոլորից առավել: Տան փոքրն էր, իր հանդեպ սերն ու ուշադրությունն էլ այլ էր: Մինչև հիմա Արգիշտին պահպանում է նամակները, միշտ զրուցում էին, թե ինչ են արել օրվա ընթացքում, Էդմոնը նկարներ էր ուղարկում, ձայնային հաղորդագրություններ: Ասում էր՝ ախպե՛րս, սպասի, գալու եմ միասին լողի գնանք, ծրագրեր էին կազմել, թե ինչ են անելու և ուր են գնալու: Էդմոնը բանակ էր զորակոչվել հուլիսի 13-ին, երկու տարի անց նույն օրը պետք է զորացրվեր, իսկ հուլիսի 20-ին մեծ շուքով նշեինք իր վերադարձն ու մեր փոքր եղբոր ծննդյան օրը: Եթե Արգիշտին չլիներ, ես, անկեղծ, չգիտեմ, թե ծնողներիս ու իմ կյանքն ինչպիսին կլիներ: Եթե նա ինչ-որ տեղ է գնում ու մի քիչ ուշանում, բոլորս իրար ենք խառնվում: Եթե մեկ խոսքով ասեմ՝ մենք իրենով ենք ապրում, ինքն է մեզ ուժ տալիս: Եվ, իհարկե, Էդմոնի հետ մի օր հանդիպելու հույսը»:

Հ. Գ. - Էդմոն Մնացականյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Աբովյանի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

eec89d76ac4e2fe2397c0e997f27335e.jpg

055e5be2ebb55d6eacabb10805a38dc7.jpg

59efce69e7de16c4cefa85ce995d3310.jpg

4058d4245958087fc8caabfdf6864e25.jpg

c073ecd84e2b576177857a241fb2d67c.jpg

77e79555932fd33dca90fffc3b3ca25a.jpg

ccbb528dbc92b46b265c9b6f8dd649f4.jpg

400b5cf83fe27c46acc8f18034585bee.jpg

05ccb1136c9c41d3f355643b869295da.jpg

fa54582994413d215af69766ccae0486.jpg

579addd0cf018f625678acd7ebe6b050.jpg

 

Պուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացել
Ամենադիտված