Գիտության և աշխարհահամակարգերի մասին
ՀասարակությունՊատմական գիտությունների թեկնածու և սոցիոլոգիայի գծով փիլիսոփայության դոկտոր Գեորգի Դերլուգյանը Աշխարհահամակարգերի վերլուծության տեսության ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկն է։
Բազմաթիվ գրքերի և աշխատությունների հեղինակ է, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով` ճապոներեն, չինարեն, կորեերեն, իսպաներեն, լեհերեն, թուրքերեն։
Դերլուգյանը բազմաթիվ պարգևների և մրցանակների է արժանացել իր ուսումնասիրությունների համար, այդ թվում պարգևատրվել է Մըք Արթուր հիմնադրամի «Խաղաղության և անվտանգության ընկերկցության» «MacArthur Peace and Security Fellowship» պարգևով։
Վերջին տարիների ուսումնասիրությունների թեմաները՝ գլոբալիզացիա, գլոբալ կապիտալիստական տրանսֆորմացիաները, պոստսովետական պատերազմները, էթնիկ կոնֆլիկտները։
Հենց այսօր և հիմա մեր շուրջը կատարվող իրադարձությունները առավել խորությամբ տեսնելու համար Գերոգի Դերլուգյանի բանախոսությունը լավագուն հնարավորություն է, որն ունեն մասնագիտական հանրույթն ու լայն հանրությունը դեկտեմբերի 12-ին Երևանում կայանալիք «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի ժամանակ:
Միջոցառման մանրամասներն՝ այստեղ: