Իսրայելը հայտարարել է, որ իր ուժերը Գազա քաղաքի կենտրոնում են
ԱշխարհԻսրայելը հայտարարել է, որ իր զինված ուժերը ռազմական գործողություններ են իրականացնում Գազա քաղաքի կենտրոնում՝ պաղեստինյան անկլավում փորձելով ոչնչացնել ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալներին։
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը նոյեմբերի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իսրայելցի զինվորները «Գազա քաղաքի սրտում» են և «սեղմում են օղակը»։
«Հետևակայինները և զրահապատ մեքենաներում ու տանկերում գտնվող զինվորները Գազայում ունեն մեկ թիրախ՝ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները, նրանց ենթակառուցվածքները, նրանց հրամանատարները, բունկերները, հաղորդակցության սենյակները», - ասել է Գալանտը։
Իսրայելի ՊՆ ղեկավարը նաև նշել է, որ ՀԱՄԱՍ-ի ամենաբարձրաստիճան ղեկավար Յահյա Սինվարը մեկուսացված է իր բունկերում։ ՀԱՄԱՍ-ը Սինվարի ճակատագրի մասին որևէ մեկնաբանություն առայժմ չի արել։
Անվտանգության ուժերի աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ Իսրայելի զինվորականները սկսում են պատերազմի հաջորդ փուլը, այն է՝ տեղորոշել և ոչնչացնել Գազայում գտնվող ՀԱՄԱՍ-ի թունելների լաբիրինթոսը, ինչը կարող է ամիսներ տևել։