Հայերեն


Ջերմոցներ տեղահանված արցախցիների համար․ Մի դրամի ուժի նոյեմբեր ամսվա ծրագիրը

Հասարակություն

Իդրամն ու IDBank-ը ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության հոկտեմբեր ամսվա ծրագիրը։ Նախորդ ամսվա ընթացքում Բանկի և Իդրամի հաճախորդների կատարած յուրաքանչյուր վճարման դիմաց փոխանցված «մի դրամներից» հավաքված ողջ գումարը՝ 3.580.216 դրամ, փոխանցվեց «Հայորդի» նախաձեռնությանը։

Արդեն պատմել ենք, որ դեռ հոկտեմբերի սկզբում, ցավալի իրադարձությունների արդյունքում, «Հայորդին» իր տանիքի տակ առավ մոտ 110 մարդու՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին և ապահովել առաջին անհրաժեշտության պայմաններով՝ փորձելով փոքր-ինչ մեղմել նրանց դրությունը։

«Մի դրամի ուժի» հաջորդ՝ նոյեմբեր ամսվա ծրագիրը ևս նվիրված է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Նոյեմբեր ամսվա ընթացքում Իդրամի և Բանկի հարթակներով կատարված բոլոր վճարումներից կուտակված գումարը կփոխանցվի տեղահանված արցախցիների համար Սյունիքում ջերմոցների կառուցմանը։

Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևանքով, ավելի քան 100,000 արցախցի ստիպված է եղել լքել Արցախը։ Նրանցից ավելի քան 5,000-ը Սյունիքի մարզում գտել են իրենց նոր տունը։ Այս ծրագրի նպատակն է Սյունիքի մարզում բնակվող 50 ընտանիքի համար տնամերձ ջերմոցներ կառուցել և փոխել առնվազն հիսուն ընտանիքի կյանք։ Ծրագիրը ներկայացված է ՌեԱրմենիա հարթակում, որի հետ դեռ մեկ տարի առաջ Իդրամն ու IDBank-ը համագործակցության հուշագիր էին կնքել։ 

ՌեԱրմենիա հարթակի գործառնական տնօրեն Արտակ Գրիգորյանն ասում է․ «Բազմիցս ականատես ենք եղել, թե «Մի դրամի ուժը» ինչ ազդեցություն է թողնում՝ աջակցելով տարբեր ոլորտներում կարևոր ու բարի գործերին։ Այսօր բոլորիս ուշադրությունը արցախցի մեր հայրենակիցներին ինտեգրմանն ու իրենց կյանքը կայուն հիմքերի վրա դնելուն է ուղղված։ Ուրախ ենք, որ «Մի դրամի ուժն»  այս ամիս աջակցելու է Սյունիքում արցախցիներին տնամերձ ջերմոցներով ապահովելու նախագծին։ Նախագիծը թույլ կտա գյուղական համայնքներում տեղավորված արցախցիներին ապահովել եկամտի կայուն աղբյուրով և որոշակիորեն ոտքի կանգնեցնել վերջին արհավիրքից հետո։ Համոզված եմ, որ այս համագործակցությունը կապացուցի համախմբված ու համակարգված գործելու արդյունավետությունը», - հավելում է Արտակ Գրիգորյանը։

Դուք ևս կարող եք միանալ այս նախաձեռնությանը՝ դառնալով բարի կամքի դեսպան։ Դրա համար անհրաժեշտ է պարզապես կատարել Ձեր բոլոր վճարումները Իդրամի և Բանկի հարթակներով։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

ԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը
Ամենադիտված