ՀՀԿ թեկնածուն ու աղմկահարույց քրեական գործը
ՀասարակությունARMLUR.am / Հայաստանի հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակում ընդգրկվել են այնպիսի անձինք, որոնք նախկինում հայտնվել էին աղմկալի քրեական պատմությունների կիզակետում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նրանցից մեկն էլ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության փաստաթղթաշրջանառության եւ իրավական համակարգման բաժնի պետ Արծրուն Նաջարյանն է: «Ժողովուրդ»-ն օրերս անդրադարձել էր 2016 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչության փաստաթղթաշրջանառության եւ իրավական համակարգման բաժնի պետ Արծրուն Նաջարյանին, որն հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում: Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2010-2013 թվականների ընթացքում չի իրականացրել վարչական տուգանքներ կիրառելու վերաբերյալ նախարարության տեսչության պետի որոշումների նախապատրաստման, հաշվառման եւ տեղեկանքների կազմման աշխատանքները, ինչի արդյունքում պետությանը հասցվել է 8 միլիոն 320 հազար դրամի վնաս: 2015թ. հուլիսին ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրահանգով որոշում էր կայացվել Արծրուն Նաջարյանին մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով): Սակայն ինչ-ինչ հանգամանքներում Գեւորգ Կոստանյանի կողմից հարուցված քրեական գործի հոդվածը փոխվել էր, եւ Նաջարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով):
շարունակությունն՝ այստեղ