Հայերեն

Ուշ չէ՞ «քաղաքականությամբ չզբաղվելու» համար․ «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքականությունը հատկապես դրանով զբաղվողների համար պետք է լինի պատասխանատվության քառակուսի, եթե ոչ՝ խորանարդ աստիճան: Ու դրվածքն այդպիսին պետք է լինի հատկապես Հայաստանի նման երկրներում, որտեղ չկան ու դեռ երկար ժամանակ չեն լինի ու չեն ձևավորվի կառավարման կայուն մեխանիզմներ, միմյանց հակակշռող պետական իշխանության ինստիտուտներ, հանրային մեծ խմբերի շահերը կազմակերպված ներկայացնող միավորումներ (արհմիություններ կամ՝ ինչպես կանվանեք): Մինչդեռ, մեր իրականության մեջ քաղաքականությունը, հատկապես դրանով զբաղվողների ու, առավել ևս՝ պետական իշխանության որոշումային լծակների վրա «նստածների» պարագայում խորանարդ աստիճանի, եթե ոչ՝ «n+» աստիճան բարձրացված ԱՆպատասխանատվություն է ու, կներեք խոսակցական արտահայտության համար, բառադիություն է:

Ավերիչ հետևանքները չափազանց ակնհայտ են՝ դա չնկատել տալու համար: Հարցը կամ, ավելի ճիշտ՝ երևույթը, որ առաջարկում ենք միասին դիտարկել, բազմաշերտ է ու նաև՝ բազմերանգ: Նախ՝ եկեք արձանագրենք, որ մեր հասարակության մի զգալի մասը քաղաքականապես, հազար ներողություն, կիսագրագետ է: Սա՝ լավագույն դեպքում: Առանց վիրավորվելու և առավել ևս՝ որևէ մեկին վիրավորելու մղման ենք ասում: Զուտ որպես փաստի կամ իրողության արձանագրում: Ճիշտ է, եթե բանը հասնի անվանական հարցումներ անելուն, ապա կարող է պարզվել, որ այդ շատերի մեջ գրեթե յուրաքանչյուր երկրորդը, եթե ոչ՝ բոլորն անխտիր, իրեն համարում է քաղաքականության, քաղաքագիտության ամենամեծ գիտակ: Ոչինչ, որ մեծ մասը պատկերացում չունի այնպիսի տարրական բաների մասին, ինչպիսին է, օրինակ՝ իշխանությունների բաժանումը (օրենսդիր, գործադիր, դատական), հնարավոր է, չի կարողանում օրենքը տարբերել որոշումից:

Դեռ չենք խոսում այնպիսի «քարեդարյան» ընկալումների մասին, ինչպիսին օրենքի խախտման փաստի նման մեկնաբանությունն է՝ «տո, շատ էլ լավ են անում, բա խի առաջ լա՞վ էր...», երբ դիտարկվող խախտումը կատարվել է մեկնաբանողի համար կուռք ծառայողի կողմից: Եվ բացարձակապես նույն անձնավորության կողմից ծանրածոր հառաչանքը՝ «արա, դե արդարություն չկա, օրենք չկա, ո՛չ առաջ էր մի բան, ո՛չ հիմա է մի բան» տարբերակով, երբ իր երևակայած կուռքի իշխանավորները կամ մի մանր չինովնիկ տրորել է անձամբ իր ոտքը: Այսուհանդերձ, չշեղվենք: Ավելի քան 5 տարի առաջ մեկ էլ պարզվեց, որ Հայաստանի հասարակության մի որոշակի մասը, որն ինքնին մեծամասնություն չէր, բայց որն ակտիվորեն ելավ փողոցներ ու հրապարակներ, «զբաղվում է քաղաքականությամբ»: Այն էլ՝ հրապարակային: Նրանց մեծ մասն այդպես էլ չհասկացավ ու երբեք չի ընդունի, որ իրենց կամ իրենցից շատ-շատերին պարզապես վարպետորեն «ակտիվացրեցին» ու նետեցին փողոցներ և հրապարակներ՝ «հեղափոխություն անելու»:

Բայց նրանք համարեցին, որ` ա) իրենք զբաղվում են քաղաքականությամբ, որպեսզի քաղաքականությունը չզբաղվի իրենցով, բ) հավատացին, որ իրենք ինչ-որ բան են որոշում: Հետո պարզվեց, ոչ թե նրանք զբաղվեցին քաղաքականությամբ, այլ քաղաքականությունը զբաղվեց իրենցով, ու նաև պարզվեց, որ բազմահազարամյա պատմություն ու մշակույթ ունեցող ազգին քթից բռնած «ֆռռացրեցին», ոնց ցանկացան: Ու շարունակում են «ֆռռացնել»: Ու հիմա, երբ այդ ամենի ծանրագույն հետևանքներին բախվում ենք ամենօրյա ռեժիմով, հենց մի «թեմա է բացվում», նրանցից շատերը միանգամից մանթրայի նման վրա են բերում թե՝ «մենք (ես) քաղաքականությամբ չենք (չեմ) զբաղվում...»: Նույնիսկ այնպիսի պարագաներում, երբ իրենց իրականացրած քայլն արդեն իսկ քաղաքական է, օրինակ՝ սոցիալական ակցիան: Հասկանում ենք, որ առանձին դեպքերում «կուսակցականություն» հասկացությունը խառնում են դասական իմաստով «քաղաքականություն» հասկացության հետ:

Բայց խնդիրը նույնիսկ դա չէ: Ի վերջո, զբաղվո՞ւմ ես քաղաքականությամբ, թե չես զբաղվում, հետաքրքրվում ես, թե չես հետաքրքրվում, ամենասովորական պարկեշտությունն ու պատասխանատվության զգացումը պարտադրում են, որ գոնե ուղղես արդեն «զբաղվածիդ» հետևանքները: Առնվազն: Այստեղ հետաքրքրական մեկ այլ հանգամանք կա, որի մասին «Ալֆա նյուզի» «Պարզ ճշմարտություններ» հաղորդաշարում խոսեց քաղաքագիտության դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը: Անդրադառնալով «քաղաքականությամբ չզբաղվելու» երևույթին՝ նա մասնավորապես նկատեց, որ այդ մոտեցումը այն ժամանակ է ազնիվ ու հարգանքի արժանի, երբ մարդը գիտակցում է, որ իր կարողությունները չեն ներում դրանով զբաղվել:

«Այլ արատ կա: Երբ մարդիկ, մինչև ուղնուծուծը քաղաքականության մեջ մտած, խնդիրները փչացրած, բազմաթիվ վնասներ բերած, այդ թվում՝ իրենց չհաշվարկելու և նման այլ պատճառներով, հիմա ասում են՝ քաղաքականությամբ չեմ զբաղվում, դա հիշեցնում է այն դեպքը, երբ մարդը ասում է՝ տվեք, ես մեքենան վարեմ, տալիս են, քշում է, մեկին վրաերթի ենթարկում, հետո ասում՝ ես մեքենաների հետ գործ չեմ ուզում ունենալ: Բայց արդեն ուշ է: Արդեն ստիպված ես ինչ-որ մի ձև այդ քաղաքական արդյունքներն ամփոփել, ընդունել, որ քաղաքական գործիչ լինելը նեղ մասնագիտություն է, իսկ քաղաքականությունը մասնագիտական ոլորտ:

Ընդունել այդ պարզ ճշմարտությունը, և այդ ժամանակ գուցե ինչոր բաներ շարվեն իրենց տեղերում»,-ասում է Վիկտոր Սողոմոնյանը: Դժվար է ասել, թե մեր երկրում երբևէ ինչ-որ բաներ կշարվե՞ն իրենց տեղերում, թե՞ ոչ: Բայց մի բան պարզ է. որքան երկարի այս համընդհանուր ապատիկ թմբիրը, այնքան ահագնանալու և մոտենալու է ավելի մեծ աղետների մեջ ընկնելու սպառնալիքը: Որ պահին սկսենք հասկանալ, որ կարող ենք ու պարտավոր ենք փոխել իրավիճակն ու ներկայիս անկման ընթացքը, միգուցե դեռ շանս լինի՝ խուսափել կամ հաղթահարել այդ աղետները:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՀայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանԱմեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով Այն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկՆոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովԻշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ Հեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄ Նիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5% «Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էԻտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան
Ամենադիտված