Հարսանիքի ժամանակ որոտացած կրկնակի պայթյունը 30 մարդու կյանք է խլել
ԱշխարհԻրաքում հարսանիքի ժամանակ կրկնակի պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 30 մարդ։ Եվս 26 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է dpa գործակալությունը՝ հղում անելով անվտանգության և առողջապահական ծառայությունների աղբյուրներին։
Պայթյունը տեղի է ունեցել Հաջաջ գյուղում՝ Թիքրիթից 20 կմ հյուսիս։ Նախնական տվյալներով՝ պայթուցիկ սարքերը գործողության մեջ են դրել երկու մահապարտ ահաբեկիչներ։
Տարածաշրջանում գործող դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը։